News

Ամուլսար․ միջազգային հեղինակավոր փորձագետների հաշվետվությունները

Երեք միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպություններ (Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից)՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Հարութ Բրոնոզյանի պատվերով, ուսումնասիրել են Lydian International (Լիդիան) ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր և ներկայացրել են իրենց գնահատականներն ու եզրակացությունները Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ։

Ստորև ներկայացնում ենք այդ հաշվետվությունները․

1. Review of water treatment at the proposed Amulsar Gold project: Clear Coast Consulting, Inc, 13.06.2017

2. EVALUATION OF LYDIAN AMULSAR GOLD MINING PROJECT: ASSESSMENT OF ARD POTENTIAL AND EFFECTS ON SURFACE WATER AND GROUNDWATER: BMC, 17.06.2017

3. SUMMARY REPORT EVALUATION OF LYDIAN AMULSAR GOLD MINING PROJECT: ASSESSMENT OF ARD POTENTIAL AND EFFECTS ON SURFACE WATER AND GROUNDWATER: BMC, 18.06.2017

4. Evaluation of Hydrogeochemical Issues Related to Development of the Amulsar Gold Project, Armenia: Key Assumptions and Facts: BUKA ENVIRONMENTAL, 19.06.2017

5. Lydian Amulsar Gold Mine Project in Armenia Lacks Proper Environmental Evaluation and Threatens Water Quality From Long-Term Acid Generation: Summary and Recommendations

6. ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ. Թթվային ապարների դրենաժի գոյացման պոտենցիալը և մակերեսային ու ստորգետնյա ջրերի վրա դրա ազդեցության գնահատականը – հունիսի 18, 2017թ – Բլու Միներալս Քընսալթընսի, Ավստրալիա

7․ Հայաստանում Լիդիանի Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, իսկ երկարատև թթվագոյացումը սպառնում է ջրի որակին. Ամփոփում և խորհուրդներ – Հուլիսի 24, 2017թ

8․ Response to Lydian review of Bronozian-commisioned reports: Final report – Report prepared by: Blue Minerals Consultancy, Buka Environmental, Clear Coast Consulting, Inc. October 2017

9. Evaluation of Geochemical Characterization Results and Proposed Additional Studies for the Amulsar Project, Armenia – Buka Environmental, 30 October 2017

10. Amulsar Gold Project: Overview of Concerns with the Amulsar Gold Project, Potential Consequences, and Recommendations. Final Submission. – 10 January 2018

11. Amulsar Gold Project:Overview of Concerns with theAmulsar Gold Project, Potential Consequences, and Recommendations – January 2018

Դրանք մասնավորապես առնչվում են հանքավայրի թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ) գոյացման պոտենցիալին և մակերեսային ու ստորգետնյա ջրերի վրա դրա ազդեցությանը, ջրաերկրաքիմիական խնդիրների գնահատմանը, ինչպես նաև աղտոտման ենթակա ջրերի մաքրման հարցերին։ Տեղեկացնենք նաև, որ այս վերլուծություններն արվել են այս ոլորտում տասնյակ տարիների գործնական փորձ ունեցող երեք տարբեր կազմակերպությունների PhD գիտական կոչում ունեցող գիտնականների կողմից։

Դրանցում գիտականորեն հիմնավորված ներկայացված են Լիդիանի վերոնշյալ փաստաթղթերում, ռիսկերի գնահատումներում և կառավարման պլաններում առկա բազմաթիվ թերություններ, բացթողումներ, միջազգային չափանիշներով անընդունելի մեթոդների կիրառման դեպքեր, հետազոտված նմուշների անբավարար քանակներ, սխալ եզրահանգումներ և ենթադրություններ, ընդհանրապես չգնահատված կամ նվազեցված ռիսկեր, ընկերության պատասխանատվության մեխանիզմների բացակայություն և այլ լրջագույն խնդիրներ։ Պարզվել է նաև, որ Լիդիանին դեռ անհրաժեշտ է կատարել մոտ երեք տասնյակ հանձնարարականներ և ուսումնասիրություններ, որոնցից մի մասը խոշոր են, խիստ ծախսատար և երկարաժամկետ։ Դրանք վերաբերում են կույտային տարրալվացման հարթակը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, դատարկ ապարների լցակույտի աշխատանքային պլանին, երկրաքիմիական բնութագիրը և ԹԱԴ-ի կառավարումը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, աղտոտվող ջրերի վնասազերծման համակարգերին և ջրային հաշվեկշռի համար կիրառված կանխատեսելի մոդելներին։

Այս ամենի ուսումնասիրման արդյունքում բոլոր չորս անկախ փորձագետները եկել են հետևյալ միասնական եզրահանգմանը․

«Ամուլսարի հանքի շահագործումը չի կարելի սկսել այնքան ժամանակ, քանի դեռ բաց մնացած էկոլոգիական բոլոր խնդիրները պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել անկախ մարմինների/խորհրդատուների կողմից։ Նրանց հայտնաբերած բացթողումները պետք է ներմուծվեն թթվային և մետաղ պարունակող դրենաժի կառավարման պլանի մեջ, որոնք կներառեն նաև թե կառավարության, թե ընկերության պատասխանատվություններն ու պարտականությունները»:

In English

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ`                   
armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,