News

Կանադական «պատասխանատու» հանքարդյունաբերությունը, փլուզված պոչամբարը, աղտոտված գետերն ու լճերը և 40 միլիոն դոլարանոց հաշիվը տեղի բնակչությանը

Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում է ստացել այսպես կոչված «պատասխանատու» հանքարդյունաբերություն կեղծ եզրույթը։ Դրա ջատագովներից Ամուլսարի ոսկու ծրագրի հեղինակ «Lydian International» օֆշորային ընկերությունն անընդհատ համոզում է ժողովրդին ու որոշում կայացնողներին, թե արևմտյան կազմակերպությունները (օր. բրիտանական, կանադական, ամերիկյան) պատասխանատու հանքարդյունաբերության առաջամարտիկներ են, ունեն ստանդարտներ, որոնց կիրառումը չեզոքացնում է բնական միջավայրի ու մարդկանց վրա բացասական ազդեցությունը։ Ցավոք անգամ իրենց իսկ երկրներում այս ընկերություններն անզոր են կամ էլ թքած ունեն բնության և տեղացի բնակիչների վրա՝ էլ ուր մնաց սրտացավ լինեն Հայաստանի կամ նման երկրների բնության և բնակիչների համար։ Մեր կողմից թարգմանված այս հոդվածում ներկայացված է ընդամենը մի դեպք այն բազմաթիվներից, որտեղ պատմվում է թե ինչպես է Կանադայում հօդս ցնդել «պատասխանատու» հանքարդյունաբերության միֆը։

desmog

Կանադայի Բրիտանական Կոլումբիա (Բ.Կ.) նահանգի հարկատուները պետք է վճարեն 40 միլիոն դոլար, որպեսզի մաքրվի կանադական պատմության մեջ վատթարագույն հանքային աղտոտումը, մինչդեռ ընկերությունը, որը պատասխանատու է վթարի համար, կրկին խուսափել է քրեական մեղադրանքներից:

2014թ.-ի օգոստոսին Ուիլյամս Լեյքի մոտ գտնվող Մաունթ Փոլի հանքի 40 մետր բարձրություն ունեցող պոչամբարի պատը փլուզվեց և ոսկու ու պղնձի 25 միլիոն խորանարդ մետր պոչանքները լցվեցին գետեր և լճեր, սակայն որևէ մեղադրանք կամ տուգանքներ չներկայացվեցին Իմպերիալ Մեթալզին, որին էլ պատկանում է Մաունթ Փոլի կորպորացիան:

Համաձայն ընկերության 2013թ.-ի զեկույցի` պոչամբարում 2012թ.-ի դրությամբ կար 326 տոննա նիկել, 400 տոննայից ավել մկնդեղ, 177 տոննա կապար և 18,400 տոննա պղինձ ու դրա միացություններ: Հաջորդող շաբաթներն արգելք դրվեց խմելու ջրի վրա, և կառավարությունը, ընկերությունը և տեղական համալսարանը ստիպված են պարբերաբար հետազոտել ջուրը:

2005թ.-ից ի վեր Մաունթ Փոլի Մայնինգ Քորփը և Իմպերիալ Մեթալզ Քորփը 195,010 դոլար են նվիրաբերել Բրիտանական Կոլումբիայի Բ.Կ. Լիբերալ կուսակցությանը:

Սակայն Մայնինգ Ուոչզը դատի է տվել Իմպերիալ Մեթալզին և Բրիտ. Կոլումբիայի նահանգային կառավարությանը՝ մեղադրելով Ձկնաբուծության օրենքի խախտման մեջ: Սակայն դաշնային կառավարությունը երկուշաբթի կասեցրել է գործը՝ պնդելով, որ արդեն իսկ իրականացվում են հետաքննություններ Բ.Կ.-ի Պահպանության ծառայության, Բնապահպանություն-Կանադա, Ձկնաբուծություն և օվկիանոսներ-Կանադա կազմակերպությունների կողմից: Մայնինգ Ուոչզ-Կանադայի ծրագրերի համակարգող Ուգո Լապոյնտը նշում է, որ դաշնային կառավարության կողմից գործի կասեցումը սխալ ուղերձ է հղում հանքարդյունաբերողներին ողջ Կանադայում: Այն ավելի է թուլացնում հանրության վստահությունը հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ, ինչպես նաև քայքայում է հանրության վստահությունը մեր բնական միջավայրը արդյունավետ կերպով պաշտպանելու՝ պետական կարգավորող մարմնի կարողության հանդեպ:

Jonathan Hayward The Canadian Press

Jonathan Hayward/ The Canadian Press

Մայնինգ Ուոչզը հաշվում է վնասները և ծրագրում է գործը առավել բարձր ինստանցիաներում վերաբացելու մասին, սակայն, ըստ Լապոյնտի՝ հանրային ճնշումը լավագույն զենքն է, և Բրիտանական Կոլումբիայի բնակիչները պետք է քաղաքական գործիչների առջև դնեն պատասխանավտության հարցը և պահանջեն ներկայացնել դանդաղելու հիմքերը:

SumOfUs-ում սկսված ստորագրահավաքն արդեն ունի 30.000-ից ավել ստորագրություն, որով հանրությունը վարչապետ Տրուդոյի կառավարությունից պահանջում է անպատիժ չթողնել պատասխանատուներին: Ստորագրահավաքը և պահանջը շուտով կներկայացվի դաշնային նախարարներին, ովքեր պատասխանատու են Ձկնաբուծության օրենքի համար:

Աղտոտումից բացի պարզվեց, որ Իմպերիալ Մեթալզը չի վճարել մաքրման աշխատանքների ողջ գումարը: Պոչամբարի փլուզումից հետո տեղական իշխանությունները հաստատեցին, որ Իմպերիալ Մեթալզը կվճարի մաքրման ողջ գործընթացի համար: Սակայն անկախ տնտեսագետ Ռոբին Ալանը ուսումնասիրել է Իմպերիալ Մեթալզի ներկայացրած թվերը և պարզել, որ հարկատուների վրա է մնում ողջ ծախսերի գումարի կեսից ավելին՝40 միլիոն դոլար: Այս գումարը ստացվում է Իմպերիալ Մեթալզի համար 23.6 միլիոն դոլար հարկային փոխհատուցման և վերջին երկուսուկես տարիներին կառավարության վարչությունների կրած ուղիղ ծախսերի՝ 15.5 միլիոն դոլարի գումարից:

Ըստ Ռոբին Ալանի՝ վերականգման համար վճարվող տուգանքն ընդամենը 625,000 դոլար է և դա այն պատճառով է, որ Բ.Կ.-ի վերականգման մասին օրենքը շատ սահմանափակ է: Ըստ Իմպերիալ Մեթալզի հաշվարկների՝ մաքրման աշխատանքները 67.4 միլիոն դոլարի սահմանում է: Այս թիվը վերջին երկու տարում չի փոխվել: Համաձայն տեղական օրենքների՝ հանքի փակումից հետո պարտատոմսերը ծածկում են վերականգման ծախսերը և ոչ թե վթարից կրած բնապահպանական վնասները, մինչդեռ հանքային ընկերություններն էլ օրենքով պարտավորված չեն ապացուցելու, որ ունեն ապահովագրություն կամ ֆինանսական ռեսուրսներ իրենց պատճառած վնասների դիմաց վճարելու համար:

Jonathan Hayward The Canadian Press 2

Jonathan Hayward/ The Canadian Press

Ըստ Ալանի՝ տեղական պետական մարմինների խնդիրը նրանում է, որ նրանք նախօրոք չեն ստուգել՝ արդյոք այս ընկերությունն ունի՞ գումար բնապահպանական աղետի դեպքում ծախսերը հոգալու համար: Մինչդեռ, համաձայն անկախ ինժեներ փորձագետների խմբի, որն ուսումնասիրել է Մաունթ Փոլիի վթարը, ևս երկու նման դեպք կարող է լինել ապագայում, քանի դեռ 123 պահեստավորման վայրերի կեսի գործունեությունը չի դադարեցվել: Սակայն նահանգը ոչ միայն չի հետևում այս խորհրդին, այլև այն շարունակում է տալ թույլտվություններ պոչամբարների պահեստավորման նոր վայրերի համար, ինչպես օրինակ՝ Իմպերիալ Մեթալզի Րեդ Քրիս հանքինը: Ալանն ասում, է որ Բ.Կ.-ի հարկատուները կարող են ակնկալել, որ շարունակելու են վճարել բնապահպանական վնասների համար, քանի որ տեղի իշխանությունները հրաժարվում են խելամիտ քաղաքականություն վարել և պարտադրել աղտոտողին վճարել:

Մաունթ Փոլին փակվեց վթարից հետո, սակայն հաջորդ տարի վերաբացվեց: Իսկ Իմպերիալ Մեթալզը բացեց մեկ այլ՝ Րեդ Քրիս պղնձի հանքը Բ.Կ.-ի հյուսիս արևմուտքում, որն ունի պոչամբար և ամբարտակ ՝ հակառակ փորձագետների խորհուրդ տված չոր կուտակման ամբարներ կառուցելուն: Մինչդեռ տեղացի բնակիչները նշում են, որ շատ աշխատանք է հարկավոր մոտակա լճերը մաքրելու համար: Տեղի բնակիչները կախված են այդ լճերից և դրանցում իրականացվող ձկնային տնտեսություններից, ուստի և հայտարարել են, որ պահաջնում են տարածքների նախավթարային վիճակի վերականգնում, ինչպես նաև իրականացվող հանքերի հանդեպ օրենքների կիրառում:

Վիկտորիայի համալսարանի Բնապահպանության իրավունքի կենտրոնի զեկույցը առաջարկում է դատաքննություն անցկացնել հանքարդյունաբերությանը վերաբերող օրենքների ոլորտում՝ նշելով, որ հանրությունը կորցրել է վստահությունը տեղի իշխանությունների՝ բնությունն ու տեղի համայնքներին վատ հանքարդյունաբերումից պաշտպանելու կարողության հանդեպ: Զեկույցը Մաունթ Փոլիի աղետը և Տուլսեքվահ Չիֆ հանքի շարունակական թթվային դրենաժը ներկայացնում է որպես կառավարության ձախողում՝ գործարկելու վերականգման և մաքրման մասին օրենքները: Մինչդեռ Գլխավոր աուդիտորի մեկ այլ զեկույց էլ պնդում է, որ Էներգետիկայի և հանքերի նախարարության և Բնապահպանության նախարարության հարկադրման գործողությունները չեն պաշտպանում նահանգը բնապահպանական ռիսկերից:

Նյութն անգլերեն

Լուսակարները՝ HuffingtonPost-ից

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , ,