News

Կպատժվեն արդյո՞ք Արարատյան արտեզյան ավազանի ջրերի գերշահագործման համար պատասխանատու պաշտոնյաները

IMG_7988Մոտ մեկ ամիս առաջ հանցագործության մասին ՀՀ Գլխավոր դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը, Արարատյան արտեզյան ավազանի ստորեկրյա ջրերի գերշահագործման և դրանք վերացման եզրին կանգնեցնելու վերաբերյալ։

Երկու գերատեսչություններից էլ մոտ տաս օր առաջ ստացել էինք պաշտոնական պատասխաններ, որոնց մեջ նշված էր, որ մեր հաղորդումը քննարկման նպատակով փոխանցվել է Արարատի մարզի համապատասխան ստորաբաժանումներին, որտեղ արդեն կա այդ խնդրով հարուցված քրեական գործ, և, որ արդյունքների մասին կտեղեկացվի դիմումատուներին:

Այսօր պաշտոնական նամակ ենք ստացել նաև Արարատի մարզի դատախազ Հ. Մելիք-Սարգսյանից, որով մեզ տեղյակ է պահվում այն մասին, որ ՀՀ պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետևանքով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարները մեծ քանակությամբ օգտագործելու մասին հաղորդումը անհրաժեշտ է կցել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող 27124313 քրեական գործին և հաղորդման մեջ նշված հանգամանքների շուրջ կատարել քննություն:

Հուսով ենք, որ կիրականացվի լրիվ, օբյեկտիվ և անաչառ քննություն, իսկ օրինախախտ պաշտոնյաները՝ թե ներկայիս, թե նախկին, կենթարկվեն համարժեք պատասխանատվության:

001

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,