News

Բնությանը հակառակ չի կարելի գնալ… Սոս Սարգսյան

Ի՞նչ են հուշում մեր մեծերը


«Երկրագունդը և մի ուրիշ նման մոլորակ հանդիպում են իրար: Բարև, բարլույս:
– Ո՞նց ես:
– Լավ եմ:
Մոլորակն ասում է,
– Նայիր ինձ ինչ լավ է, իմ ջրերը մաքուր, զուլալ, անտառներս ծաղկում են, կենդանիներն ապրում են, ծաղկում են, բազմանում են և այլն, և այլն:
Հողագունդն ասում է.
– Չէ, ես չեմ կարող գլուխս գովել։ Տես հլա ինձ են հետ ինչ են անում, պայթեցնում են, կոտորում են, կտրում են անտառներս, ջուրս փչացնում են, եղանակը փոխվում է:
Մոլորակն ասում է.
– Հըլը տեսնեմ էտ ովքեր են:
Տեսնում է մարդկանց, ասում է.
– Հա, ինձ վրա էլ դրանք կային, ես թափ տվեցի վրայիցս:

Շատ հնարավոր է, որ երկրագունդը բարկանա ու ասի հերի՜ք, բավակա՜ն, թափ տա մեզ, ասի կորեք, գնացեք, պետք չեք:
Հազարավոր, հարյուրավոր, քանի քանի դարեր, դարեր, դարեր բնությունը ընտրել է, ստեղծել է, հղկել է…
Բնությանը հակառակ չի կարելի գնալ, չի կարելի գնալ…»:
Սոս Սարգսյան

Շողակաթ հեռուստաընկերության հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Share Button

Մեկնաբանություն

comments