News

Ախթալայի ԼՀԿ. Էկոցիդը շարունակվում է պոչանքների գիշերային արտանետումների տեսքով | Տեսանյութ-Civil Voice

Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի աշխատանքը վերջին մի քանի ամիսների ընթացքում կրկին հայտնվել է բնապահպանների և տեղի բնակչության ուշադրության կենտրոնում. պատճառը հինգ տասնամյակ շահագործվող Նահատակի ձոր կոչվող պոչամբարի գերհագեցած և պայթունավտանգ լինելն է:

Civil Voice հասարակական կազմակերպությանը հաջողվել է տեսանկարահանել կոմբինատի կողմից իրականացվող գիշերային արտանետումները: Մանրամասները ներկայացված են Civil Voice–ի պատրաստած տեսանյութում:

ՀԲՃ-ի կողմից ավելացնենք, որ նմանատիպ գործողությունները ՀՀ Քրեական օրենսգրքի 394-րդ հոդվածի համաձայն համարվում են հանցագործություն, և այս ամենն իրագործողները լիովին արժանի են ենթարկվելու քրեական պատասխանատվության։

«Հոդված 394 Էկոցիդը
Բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելը, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաև էկոլոգիական աղետ առաջացրած այլ արարքներ կատարելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Ուզում ենք հանրությանը հիշեցնել նաև, որ արդեն մի քանի ամիս է ինչ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն ունի նոր սեփականատեր՝ ի դեմս Մաքսիմ Հակոբյանի, ով այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց Սյունիքի մարզում իրեն պատկանող («Լեռ-Էքս» ՍՊԸ) և իր կողմից ղեկավարվող («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ) ձեռնարկություններում կատարած ապօրինությունների համար, որոնց մասին եղել են բազմաթիվ ահազանգեր։

Share Button

Մեկնաբանություն

comments