News

Բնասեր կամավորների հանդիպում

Տարբեր եղանակներով մեր ձայնը բարձրացնելու և ուժն ավելացնելու համար՝ առաջարկում ենք բնության պահպանության և մեր երկրում արդարության կայացման նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց միավորվել հանուն հանքարդյունահանությունից կամաց-կամաց հրաժարվելու, Ամուլսարի սար մնալու, Սևանի և Ջերմուկի փրկության, հանուն՝ անտառների, լճերի ու գետերի պահպանության, հանուն՝ կանաչ, մաքուր Հայաստանի և Երկիր Մոլորակի։

Հունիսի 2-ին ժամը 18։30 սիրով հրավիրում ենք հանդիպման մեր գրասենյակում, որի ժամանակ միասին կքննարկենք համագործակցության եղանակներն ու հետագա անելիքները (Սպենդիարյան փողոց 5, 2-րդ հարկ, բն. 24)։

Եթե ձեզ համարում եք բնասեր և ցանկանում եք օգտակար լինել տարաբնույթ բնապահպանական խնդիրներին լուծումներ գտնելու գործին, ապա լրացրեք այս առցանց հարցաթերթիկը։

Ցանկալի է նաև տարածել և հրավիրել այս հանդիպման ձեր բնասեր ընկերներին և ծանոթներին։ Ցանկացած հարց և առաջարկ ունենալու դեպքում կարող եք զանգահարել 099 530588, 093 402849, 055 869088, 093 534959 համարներով կամ գրել armecofront@gmail.com էլ․ փոստին։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Share Button

Մեկնաբանություն

comments