News

Հանդիպում-դասախոսություն էկոլոգ Լիլիթ Սահակյանի հետ – «Շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները Հայաստանի տարածքում»

10277333_10202172511056266_5989053422886047632_n

Սիրով հրավիրում ենք մեր հերթական հանդիպում-դասախոսությանը, որը տեղի կունենա Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի դահլիճում, ս․թ․ մայիսի 7-ին ժամը 18։30, Աբովյան 68 հասցեում («Պլանի գլուխ»` Աբովյանի արձանից աջ կողմով մոտ 50 մետր դեպի վերև)։

Թեման՝ «Շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները Հայաստանի տարածքում»:
Հանդիպման ժամանակ դուք կիմանաք թե ինչ գործունեություն և հետազոտություններ են արվում կենտրոնում, կծանոթանաք շրջակա միջավայրի աղտոտման պատճառներին, աղբյուրներին, ծավալներին և հետևանքներին։ Մանրամասն կիմանաք հանքարդյունաբերության արդյունքում ծանր մետաղներով աղտոտման խնդիրներին։
Կլինի նաև հարց և պատասխան։

Լիլիթ Սահակյանը այդ կենտրոնի գիտական գծով փոխտնօրենն է, ղեկավարում է նաև Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժինը և, միևնույն ժամանակ, դասախոսում է նույն կենտրոնում գործող ամբիոնում` «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Հետազոտության տրամաբանություն»: Աշխարհագրական գիտությունների թեկնածու է՝ երկրաբնահպանություն մասնագիտացմամբ:

Հարցերի դեպքում զանգեք՝ 091-093 53 49 59 Լևոն Գալստյան, կամ 055 17 08 87 Աննա Աղլամազյան

Հղում՝ https://www.facebook.com/events/266788856836384/

Share Button

Մեկնաբանություն

comments