News

Բաց նամակ. հանրային հայտարարություն Հայաստան ԳՄ օրգանիզմների ներմուծման վերաբերյալ

 

Image result for gmo free armenia

նկարը՝ Գլոբալ ԳՄՕ-ից զերծ կոալիցիայի էջից

ԳՄՕ-ից զերծ Հայաստան քաղաքացիական նախաձեռնությունը և Արշավ Մոնսանտոյի դեմ – Հայաստան քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել են Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին

Սույն նամակով մենք դեմ ենք արտահայտվում Մոնսանտոյի կամ ցանկացած այլ ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ) արտադրող ընկերության ապրանքների (սնունդ, խմիչք, դեղամիջոց, պատվաստանյութ, հավելում, անասնակեր և այլն) ներմուծմանը Հայաստան, դեմ ենք նաև դրանց աճեցմանն ու արտադրությանը Հայաստանում , ինչպես նաև դեմ ենք դրանց մասնավոր ճանապարհով բերվելուն:

ԳՄՕ մթերքներին ու դեղերին դեմ լինելու բազմաթիվ պատճառներ կան.

Առաջին հերթին ԳՄՕ-ն որակապես տարբերվում է ավանդական խաչասերումներից ու սելեկցիայից, քանի որ ներկա ԳՄ-տեխնոլոգիաներից և ոչ մեկը չի ապահովում գեների ճշգրիտ միմյանց համակցվելը, որպես մեկ ամբողջություն անսխալ գործելն ու ուտելիս անհետևանք մնալը: Խաչասերել բույսն ու կենդանին՝ ամենևին էլ բնական երևույթ չէ: ԳՄ օրգանիզմները ստեղծվում են մի որևէ կենդանու կամ բույսի գենը մեկ ուրիշ (ոչ նույն տեսակի) կենդանու կամ բույսի մեջ ներդնումից, կամ էլ մի բակտերիայի կամ վիրուսի գենը բույսի կամ կենդանու մեջ ներդնումից: Մարդու վրա դրա անվտանգ ազդեցության մասին որևէ երկարաժամկետ ուսումնասիրություն չկա: Մինչդեռ կենդանիների ուսումնասիրությունները ԳՄՕ-ների կիրառումը կապում են ալերգիաների, երիկամների և լյադրի հիվանդությունների, Ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարման (ADHD), քաղցկեղի, անպտղության և այնպիսի քրոնիկ վիճակների թվի ավելացման հետ, ինչպիսին է Քրոնի հիվանդությունը (ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություն): Համաձայն Օրգանական սպառողների ասոցիացիայի՝ բոլոր այս հիվանդությունները շատացել են հատկապես 1990-ականներից հետո, երբ ԳՄՕ-ները մտան սննդամթերքների մեջ (Organic Consumers Association):

Մեր դեմ արտահայտվելու մեկ այլ պատճառն այն է, որ ԳՄՕ-ի աջակիցները մոլորեցնում են, թե ԳՄՕ-ները անհրաժեշտ են աշխարհի աճող բնակչությունը կերակրելու համար: Բայց սա սուտ է ոչ միայն Հայաստանի համար (ուր ցավոք բնակչությունը նվազում է), այլ նաև ողջ աշխարհի համար, ուր մարդու օգտագործման համար տարեկան արտադրված սննդի մեկ երրորդը՝ մոտ 1.3 միլիարդ տոնա, կորում է կամ վատնվում է: Արդյունքում սննդի կորուստը կամ վատնումը արժենում է մոտ 680 միլիարդ ամերիկյան դոլար արդյունաբերական երկրների և 310 միլիարդ ամերիկյան դոլար զարգացող երկրների համար (տվյալները UN FAO-ից): Ավելին՝ ԳՄՕ-բույսերը բերքատվությամբ չեն գերազանցում ճիշտ վայրում ու ճիշտ ձևով աճեցված օրգանականին, իսկ միջատների համար ուտելու համար անպիտան և մոլախոտերի համար թունավոր հողում աճած բույսը վնասում է այն ուտողին՝ օգնելով մի խումբ մարդկաց ավելի հարստանալ և կախվածության մեջ պահել իրենց ԳՄՕ արտադրանքը սպառող երկրներին:

Մոնսանտոյի հետ կապված մեկ այլ խնդիրն այն է, որ այն ոչ թե մարդկությանը կերակրելու, այլ եկամուտներն ավելացնելու նպատակն է հետապնդում: Մոնսանտոն կապիտալիզացրել է հողագործության ոլորտը և ստեղծել է ապրանքները, որոնք հողագործությունը դարձրել են եկամտաբեր: Արդյունքում ոչ ոք չի կարող Մոնսանտոյի սերմերով իր համար սնունդ աճեցնել առանց Մոնսանտոյին վճարելու: Եվ սա վերաբերում է ֆերմերներին թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ԱՄՆ-ից դուրս (մեջբերում գյուղատնտեսական ինժեներ Ռոբ Մենեսի խոսքերից):

Բացի այդ, հայտնի են դեպքեր, երբ Մոնսանտոյի կամ այլ ընկերությունների ԳՄՕ բույսերը վնասել են հարակից տնտեսությունների ԳՄՕ-ից զերծ բույսերը քամու կամ փոշոտում իրականցնող միջատների միջոցով (հղում Union of Concerned Scientists): Դե իսկ Հայաստանի նման փոքրամասշտաբ երկրում սա անթույլատրելի է նաև այն պատճառով, որ Հայաստանը ձգտում է զարգացնել օրգանական գյուղատնտեսություն:

Այլ պատճառներ ևս կան Մոնսանտոյին ընդդիմանալու, դրանցից մեկն էլ «Միլիոններն ընդդեմ Մոնսանտոյի» քարոզարշավն է, որն սկսվել է Օրգանական սպառողների ասոցիացիայի կողմից դեռևս 1990-ականներին՝ պայքարելու Մոնսանտոյի և այլ բիոտեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների դեմ, ովքեր պատասխանատու են այնպիսի թույների ստեղծման համար, ինչպիսիք են Agent Orange-ը, պոլիքլորացված բիֆենիլը, Roundup-ը (ի դեպ սա նաև հասանելի է Հայաստանում) և այլ հերբիցիդներ, որոնք վտանգավոր են կյանքի և բնության համար:

Ի վերջո, Առևտրի միջազգային կազմակերպության և ԵՄ կարգավորումները պարզ նշում են, որ գիտականորեն չհիմնավորված դեպքերում առողջությունը, անվտանգությունը և բնապահպանությունը առաջնահերթ են:

Ուստի և մենք պահանջում ենք սույն նամակի հասցեատերերից՝

- զերծ մնալ Հայաստան ԳՄՕ ապրանքներ ներմուծելու կամ Հայաստանում ԳՄՕ ապրանքներ մշակելու ծրագրեր իրականացնելուց,

- խիստ վերահսկողություն սահմանել մաքսատներում, սահմանների վրա ԳՄՕ-ների ներմուծումը կանխելու համար

- հանրային հայտարարություն տարածել այն մասին, թե ո՞ր միջնորդավորված ընկերությունները կամ կազմակերպություններն են մինչ այժմ Մոնսանտոյի ապրանքներ ներկրել Հայաստան և մասնավորապես ի՞նչ ապրանքներ են ներմուծել մինչ այժմ:

- օրենսդրորեն արգելել ՀՀ ԳՄՕ մթերքների ներկրումը կամ տեղական արտադրումը»:

In English

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , ,