News

Կանադական «պատասխանատու» հանքարդյունաբերության մասին

Մի քանի թվեր և փաստեր Կանադայից՝ զարգացած երկրների մետաղական հանքարդյունաբերության իբր դրական փորձն անընդհատ մատնանշող հայաստանյան հանքահենների համար։ ՀՀ քաղաքացիներին և կառավարությանը նույնպես պետք է տեղեկանալ, թե ինչ հսկայական գումարներ են վճարում Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի հարկատուները հանքերի շահագործման հետևանքով առաջացած աղտոտումները կանխարգելու և վերացնելու համար։

Բերենք մի քանի պաշտոնական թվեր, որոնք վճարվում են այդ աշխատանքների համար․
***
700 միլիոն ԱՄՆ դոլար – Faro Mine
Ավելի քան 1 միլիարդ – Northwest Territories’ Giant Mine
50 միլիոն – «Բրիտանիա» հանքավայր
Միլիոնավոր դոլարներ – Mount Washington mine, որը վերացրել է Tsolum գետի ողջ սաղմոն ձուկը
40 միլիոն – Mount Polley հանքավայր, որը կարող է շատ ավելի մեծանալ, եթե շահագործող ընկերությունը սնանկ ճանաչվի։
***
Սա է պատճառը, որ իրատես կառավարությունները պահանջում են, որ հանքարդյունաբերողները նախօրոք վճարեն մաքրման համար համապատասխան ֆինանսական երաշխիքներ: Բրիտանական Կոլումբիայի գլխավոր աուդիտորն երկու տարի առաջ ահազանգ էր հնչեցրել՝ նախազգուշացնելով, որ նահանգն ընկերություններից պատշաճ ֆինանսական երաշխիքներ չի ստացել հանքավայրերը մաքրելու համար: Աուդիտորը ընդգծել էր, որ այդ պատճռով ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություններ է մնացել նահանգի հարկատուների ուսերին:

Որպես հակադրություն բերվում է համեմատություն Ալյասկայի հետ, որտեղ ընկերությունները պարտավորված է վճարել հանքերի մաքրման, փակման և վերականգնման 100 տոկոս ֆինանսական երաշխիք։ Հակադրությունն ակնհայտ երևում է, երբ նույն ընկերությունը հայտարարում է Ալյասկայում իր հանքի վերականգնման 100 տոկոս փակումը, բայց դա չի անում իր այլ հանքում, որը գտնվում է Բրիտանական Կոլումբիայում, և այդ հանքի արժեթեղթերի գումարը կազմում է ընդամենը մի քանի հարյուր միլիոն դոլար՝ ինչը չի փակում նույնիսկ հանքի ամբողջական վերականգնման ծախսերը։

ՀՀ նոր կառավարությունը լայնածավալ փոփոխություններ և գործողություններ ունի անելու այս ուղղությամբ, որպեսզի հետո ՀՀ քաղաքացիներն ու պետությունը չմնան կանգնած կոտրած տաշտակի առջև և ստիպված լինեն իրենց գրպանից վճարելու բոլոր այն ծախսերի համար, որոնք անհրաժեշտ են բնական միջավայրն ու մարդկանց առողջությունը հանքարդյունաբերական գործունեությունից պաշտպանելու համար։

Ամբողջական անգլերեն հոդվածը սա է․ B.C. needs a “polluter pays” policy for mines
Video, photo credit: MiningWatch Canada
https://www.facebook.com/MiningWatch/videos/315145069116748/

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: ,