News

Աղբի վերամշակման պահանջով նամակն ուղարկվեց քաղաքապետարան և եվրոպական կառույցներ

2017թ.-ի դեկտեմբերի 4-ին աղբի վերամշակման բաղադրիչը Երևանում կառուցվող նոր աղբավայրի ծրագրի մեջ ներառելու պահանջով նամակ ուղարկվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Ներդրումների եվրոպական բանկին, եվրոպական մի քանի այլ կառույցներին, Երևանի քաղաքապետարանին, կառավարությանը: Նամակ-պահանջին են միացել բազմաթիվ կազմակերպություններ, քաղաքացիական  նախաձեռնություններ և անհատներ:

Նամակի բովանդակությունը ստորև՝

Երևանի քաղաքապետարանին, ՀՀ կառավարությանը, Եվրոպական ներդրումային բանկին, ԵՄ Հարևանության ներդրումային գործիքին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին

Համաձայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ 2015թ.-ին կնքված պայմանագրի՝ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է կառուցել նոր աղբավայր, որտեղ սակայն աղբի վերամշակման բաղադրիչը ներառված չէ: Ծրագիրը վարկերի և դրամաշնորհների տեսքով ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և եվրոպական մի քանի այլ կառույցների կողմից: Ծրագրով նախատեսվում է աղբավայրեր կառուցել ինչպես Երևանում, այնպես էլ հարակից շրջաններում:

Համաձայն Եվրոպական ներդրումային բանկի տեղեկատվության՝  Երևանի կոշտ թափոնների ծրագիրը վերաբերում է նոր սանիտարական աղբավայրի կառուցմանը, գոյություն ունեցող ոչ սանիտարական աղբավայրի փակմանը և աղբի չեզոքացմանն ուղղված քայլերի իրականացմանը Հայաստանի մայրաքաղաքում և հարակից շրջաններում՝ այդպիսով ծառայելով 1.9 միլիոն բնակչի: Ծրագիրը համաֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի 8 միլիոն եվրո վարկով և 1.9 միլիոն տեխնիկական աջակցության դրամաշնորհով, ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի 8 միլիոն եվրո դրամաշնորհով, Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) 2 միլիոն եվրո դրամաշնորհով և Քաղաքապետարանների աջակացման ծրագրի 0.5 միլիոն եվրո դրամաշնորհով: Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է 14.6 միլիոն եվրո տրամադրել՝ կախված գնումների առաջին ծրագրի ժամանակ առաջացած ֆինանսական կարիքներից, իսկ առաջին տրանշը 8 միլիոն եվրո վարկի տեսքով արդեն ստորագրվել է 2015թ.-ին՝ ծրագրի առաջին մասն աջակցելու համար:

Այս ծրագիրը թեև ունի աղբի չեզոքացման բաղադրիչ, որը կարող է ներառել առանձին հավաքման սարքավորում, վերամշակման կենտրոններ, իրերի վերականգման և կոմպոստավորման կայաններ, սակայն այս բաղադրիչի ներառումը դեռևս քննարկվում է Երևանի քաղաքապետարանի հետ:

Ուստի մենք՝ հայաստանաբնակ քաղաքացիներս, աղբի վերամշակման խնդրով մտահոգ մարդիկ, նախաձեռնություններ և կազմակերպություններ, կոչ ենք անում Երևանի քաղաքապետարանին, ՀՀ կառավարությանը և բոլոր ֆինանսավորողներին Հայաստանում այս և բոլոր այլ աղբավայրեր կառուցելու ծրագրերում անպայման ներառել աղբի տեսակավորման և վերամշակման բաղադրիչը, ինչպես նաև աղբավայրերում առաջացած գազերից էներգիայի արտադրության բաղադրիչը՝ այսպիսով Հայաստանին առավել կանաչ և կայուն հեռանկար պարգևելով: Ի վերջո այս քայլի տնտեսական օգուտները չեն կարող չափվել պարզապես անմիջական ֆինանսական եկամուտներով, քանի որ առողջության պահպանության, ջրերի, օդի և հողերի աղտոտման կանխարգելման և այլ երկարաժամկետ ստրատեգիաները տնտեսապես և սոցիալապես առավել առաջնահերթ են:
In English

Կազմակերպություններ, նախաձեռնություններ

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
«Էկոլուր» տեղեկատվական  ՀԿ
«Ուրբան» Կայուն զարգացման հիմնադրամ
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ
Էկոլոգիական ակադեմիա ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
Հայաստանի կանաչների միություն
Խազեր էկոլոգիական և մշակութային ՀԿ
Կրթական և մշակութային կամուրջ ՀԿ
Տոպրակ պետք չի Toprak Petq Chi նախաձեռնություն
Հայկական բնապահպանական ցանց ՀԿ
Շողեր միություն ՀԿ
ԷկոԼաբ կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամ
Կենաց ծառ բնապահպանական ՀԿ
Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն
Հայկական ճամբար ՀԿ
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա

Անհատներ, քաղաքացիներ

Արամ Ավետիսյան
Արմինե Մարտիրոսյան
Գոհար Մովսիսյան
Դիանա Շահնազարյան
Լուսինե Չիլինգարյան
Ջենի Թուֆենկճեան
Սիրանուշ Բաղդասարյան
Աշխեն Գրիգորյան
Արշալույս Դավթյան
Դիանա Վարդանյան
Անի Ղազարյան
Արթուր Հովհաննիսյան
Մանե Ղազազյան
Անահիտ Շիրինյան
Լիլիթ Մելքոնյան
Վեհանուշ Էծյեմեզյան
Մերի Խաչատրյան
Լիլիթ Գևորգյան
Ազնիվ Մկրտչյան
Սրբուհի Ղազարյան
Կարինե Վանն
Նարինե Չուխուրյան
Նարինե Մխիթարյան
Ադա Անտոնյան
Լիլիթ Հարությունյան
Անահիտ Թաքիրյան
Զարուհի Դանիէլեան Պոշնագեան
Կարեն Մսրյան
Նարինե Մխիթարյան
Մարիամ Դավթյան
Նաիրա Հարությունյան
Սոնա Լիերմանն
Դավիթ Հակոբյան
Ժաննա Սարգսյան
Ռեգինա Տյոմկինա
Աիդա Բաբայան
Հասմիկ Զարաֆյան
Արմեն Մարտիրոսյան
Շուշան Գրիգոյան
Կարինե Հակոբյան
Հասմիկ Պապյան
Սվետլանա Հակոբյան
Վարդուհի Արամյան
Լաուրա Գրենադին
Հասմիկ Ասլանյան
Գոհար Ջրբաշյան
Ժակլին Ներսիսյան
Շուշանիկ Ասմարյան
Մարիամ Արամյան
Գայանե Հարությունյան
Աստղինե Պասոյան
Հրաչիկ Միրզոյան
Անահիտ Գևորգյան
Կարեն Ավագյան
Նաիրա Ղուշչյան
Սոնա Հարությունյան
Լիա Խոջոյան
Լարիսա Մարկոյսան
Մարինե Բաղիրյան
Անուշ Կարապետյան
Արմեն Փարսադանյան
Գայանե Աթոյան
Ռուզան Կազարյան
Թագուհի Մարգարյան
Եկատերինա Լոգունովա
Ռուզաննա Եգնուկյան
Սոնա Մաղակյան
Արփի Խաչատրյան
Վարդուհի Արամյան
Մարինե Պետրոսյան
Անժելա Գալստյան
Արա Մաթևոսյան
Սյուզաննա Բոշյան
Արթուր Բակլաչյան
Արթուր Հովհաննիսյան
Սուսաննա Սահակյան

Նամակին միացող կազմակերպությունները, նախաձեռնությունները և անհատները մեզ դիմել են էլեկտրոնային հասցեով և ֆեյսբուքյան էջերով: Ֆեյսբուքյան էջերով միացողների մի մասին կարելի է գտնել այստեղ` https://www.facebook.com/armecofront/posts/1928721723834549

 

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,