News

Կայացավ «Ամուլսար․ կյանք, թե՞ հանք» ակցիան (տեսանյութ, լուսանկարներ)

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը պետք է դադարեցվի, քանի որ Հայաստանի կառավարությունն ընդհանրապես չի գնահատել դրա իրականացման անկառավարելի էկոլոգիական հետևանքները։ Հոկտեմբերի 27-ին Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն ու նրա աջակիցները քարոզարշավ-ակցիա անցկացրեցին կառավարության շենքի և «Լիդիան Արմենիա» ընկերության գրասենյակի մոտ։ Մանրամասները՝ «ԷկոԼուր»-ի տեսանյութում․

Ամուլսարի շահագործման դեպքում վտանգվելու են մեր Հայրենիքի քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարներն ու հանքային բուժիչ ջրերով հայտնի Ջերմուկ առողջարանային քաղաքը։ Իսկ Գնդեվազը գյուղը ենթարկվելու է աննուղղակի տարահանման, քանի որ գյուղից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա նախատեսվում է տաս տարի շարունակ նատրիումի ցիանիդի միջոցով տարեկան վերամշակել 10 միլիոն տոննա հանքաքար։

Դուք նույնպես կարող եք մաս դառնալ քարոզարշավին և ձեր լուման ներդնել այս աղետաբեր ծրագրի դադարեցմանն ուղղված գործողություններին, եթե ստորագրեք ու տարածեք change.org կայքում ընթացող “Stop Mining in Amulsar! Do not finance Lydian International!” միջազգային ստորագրահավաքը։ Կարող եք նաև ծանոթանալ և միջոցառումների ժամանակ տարածել հետևյալ թռուցիկը հայերենով և թռուցիկն անգլերենով:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
armecofront@gmail.com
1
2
3
4
5

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , ,