News

Նոր աղբավայր Նուբարաշենում անտառի փոխարեն կամ փողեր մսխելու վարպետության դաս ՀՀ կառավարությունից. տեսանյութ

2015թ. հուլիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր, որով  բանկը տրամադրում է 8 միլիոն եվրոյի վարկ (քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մասնավոր ընկերությանը) Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Լրացուցիչ 8 միլիոն եվրո վարկ տրամադրում է նաև Եվրոպական ներդրումային բանկը և ևս 8 միլիոն եվրո էլ տրամադրվում է ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի կողմից գրանտի տեսքով: Նպատակն է` Նուբարաշենի չկարգավորվող աղբատեղին «տեխնիկական և բնապահպանական անթույլատրելի ստանդարտներից վերածել նոր սանիտարական աղբավայրի, որը կհամապատասխանի ԵՄ ստանդարտներին»: Սակայն ԵՄ ստանդարտներից կարևորը, այն է՝ աղբի տեսակավորում և վերամշակում, նոր աղբավայրում չի նախատեսվում: Սա նշված է ծրագրի նկարագրությունում:

Ավելին, ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նոր աղբավայրը կառուցվելու է անտառային հողերի վրա, որտեղ դեռևս 2006-2008 թ.-ներին «Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվել է պոմպակայանի և ոռոգման ցանցի վերակառուցման, ցանկապատման և անտառպուրակի հիմնադրման աշխատանքներ: Տնկվել են ծառեր, որոնք սակայն չորացել են (15%-ն է միայն հաջողել): Սակայն ներկայումս տարածքը պետք է մաքրվի և ծառայի որպես աղբավայր: Ընդ որում, աղբավայրը կառուցվելու է 29 հեկտար տարածքում 28 տարվա շահագործման նպատակով: Այսինքն 28 տարի անց հավանաբար կարիք կլինի լրացուցիչ 30 հեկտար և լրացուցիչ վարկեր փնտրելու՝ նոր աղբավայր կառուցելու համար, եթե իհարկե աղբի տեսակավորում և վերամշակում այդպես էլ չիրականացվի: Դե իսկ եվրոպական կառույցներն էլ, առավել կանաչ և կայուն ծրագիր ֆինանսավորելու փոխարեն, գումարներ են ներդնում նման անարդյունավետ կառավարում ունեցող երկրում: Ծրագրի մանրամասներից պատմում է իրավապաշտպան-բնապահպան Սոֆյա Մանուկյանը: Իսկ առավել մանրամասն այս թեմայով կարող եք կարդալ մեր նախորդ հոդվածներում (այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ):

In English

2

4

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
էլ. հասցե՝ armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , , , , , , ,