News

Խոսրով – էքսլյուզիվ տեսանյութ հրդեհից

Խոսրովի արգելոցում օգոստոսի 12-ին հրդեհ էր բռնկվել, որն ըստ աշխատակիցների տարածվել է մի քանի հազար հեկտար տարածքի վրա։ Սա էկոլոգիական աղետ է, որի պատճառներն ունեն լուրջ վերլուծության կարիք։ Օգոստոսի 14-ին կամավորներով գնացել էինք և տեղում ականատես եղել սարսափելի վիճակին։ Արգելոցի աշխատողներն անում էին ամեն ինչ անտառը փրկելու համար, սակայն չկար լուրջ և կազմակերպված աջակցություն ԱԻՆ-ի կողմից։ Մենք օգնեցինք ամբողջ օրվա ընթացքում ինչպես կարող էինք։

Այն տեղամասում, որտեղ մենք մասնակցում էինք հրդեհաշիջման աշխատանքներին կարելի էր հասնել բավական լավ արդյունքների։ Սակայն ակնհայտ էր, որ կա մարդկային ուժի, տեխնիկական միջոցների, աշխատանքների համակարգման և կազմակերպվածության լուրջ պակաս։ Եթե մասնակիցների քանակը լիներ գոնե 2-3 անգամ շատ և ապահովվեր ջրի անխափան մատակարարումը, ապա կրակի առաջխաղացումը հաստատ կարելի կլիներ դադարեցնել՝ նույնիսկ մեր ձեռքի տակ եղած սուղ տեխնիկական միջոցներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: ,