News

Խոսում է բնությունը – Ես ջուրն եմ (Պենելոպե Կրուզ) | Տեսանյութ

Համահայկական բնապահպանական ճակատը շարունակում է ներկայացնել «Խոսում է բնությունը» տեսահոլովակների շարքը՝ հայերեն ենթագրերով (չերևալու դեպքում անհրաժեշտ է ակտիվացնել ենթագրեր ֆունկցիան):

Շարքի հինգերորդ՝ «Ես ջուրն եմ» տեսահոլովակը, ներկայացնում է Պենելոպե Կրուզը:


«Ես ջուրն եմ։ Մարդկանց թվում է՝ ես պարզապես կամ։ Կարծես այդպես էլ պետք է լիներ: Բայց չէ՞ որ ես սահմանափակ եմ, իսկ նրանք օր օրի շատանում են:

Ես սկսվում եմ լեռներից՝ որպես անձրև, հետո հոսում եմ գետերով և թափվում օվկիանոս։ Հետո այդ շրջանը նորից է սկսվում։ Ինձնից 10 հազար տարի կպահանջվի, որպեսզի հասնեմ իմ ներկայիս վիճակին։

Բայց մարդկանց համար ես ուղղակի ջուր եմ… Պարզապես կամ։ Ո՞ւր կլինեմ ես, երբ իրենց թիվն աճի ևս մի քանի միլիարդով։ Իսկ որտե՞ղ կլինեն հենց իրենք: Նրանք ինձ համար պատերազմնե՞ր են մղելու, ինչպես այսօր են մղում ամեն ինչի համար։ Դա հնարավոր տարբերակ է, բայց՝ ոչ միակը։

Բնությունը չունի մարդկանց կարիքը:
Մարդիկ ունեն բնության կարիքը»:

Թարգմանությունը՝ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության:

Տեսահոլովակի անգլերեն բնօրինակը կարող եք գտնել այստեղ

Share Button

Մեկնաբանություն

comments