Կապ մեզ հետ
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն / Armenian Environmental Front (AEF) civil initiative

Մեր հասցեն` Երևան, Սպենդիարյան փողոց 5 շենք, բնակարան 24
Հեռ.` +374 10 53 05 88, +374 91 534959, +374 93 534959
Էլ. փոստ` armecofront@gmail.comԻնչպես միանալ

ՀԲՃ-ն ներկայումս ունի գործող չորս աշխատանքային խումբ, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները: Խմբերին միանալու համար խնդրում ենք լրացնել առցանց հարցաթերթիկը, որպեսզի մենք հեշտությամբ կարողանանք ապահովել հետադարձ կապը Ձեզ հետ: Ներկայացնում ենք խմբերը, խմբերի կարճ նկարագրությունները, խմբերի պատասխանատուներին և հղումները դեպի նրանց ֆեյսբուքյան էջեր:

Խումբ 1. Բնապահպանական խնդիրների վերհանում և մշտադիտարկում

  • ուսումնասիրում է շրջակա միջավայրի վրա մարդկանց տնտեսական և այլ գործառույթների վտանգներներն ու բացասական հետևանքները, իրականացնում է մշտադիտարկման աշխատանքներ առավել ռիսկային բնագավառներում (հանքարդյունաբերություն, Սևանա լիճ և ջրային ռեսուրսներ, անտառներ, էներգետիկա, բնության հատուկ պահպանվող տարածքներ և Կարմիր Գիրք, էկոլոգիա և բնակչության առողջություն և այլն),
  • այդ աշխատանքների մեջ ներգրավում է նաև խորհրդատվական մարմնի անդամներին,
  • մշտադիտարկումների արդյունքներն ու խնդիրների վերաբերյալ առաջարկվող լուծումները ներկայացնում է հանրությանը և պետական մարմիններին։

Պատասխանատու՝ Լևոն Գալստյան (armecofront@gmail.com)

Ֆեյսբուքյան էջ` Լևոն Գալստյան

Խումբ 2. Էկոկրթություն, էկոգիտակցություն և հանրային կապեր

  • մշակում և իրականացնում է բնակչության էկոգիտակցական ընկալումները խթանող գործողություններ,
  • այդ աշխատանքներին մասնակից է դարձնում տեղի բնակչությանը՝ կոնկրետ բնապահպանությանը ուղղված ակցիաների միջոցով (ծառատունկ, աղբահավաքում և այլն)
  • հանրային միջոցառումների կազմակերպում,
  • թեմատիկ գիտելիքներ կոնկրետ խնդրի վերաբերյալ (հանքարդյունաբերություն, անտառ, ՀԷԿ, Սևան և այլն)
  • հանրային մարդկանց ներգրավում, մշակութային միջոցառումների միջոցով էկոգիտակցության բարձրացման և խնդիրների բարձրաձայման իրականացում:
  • հավաքագրում է ահազանգերը, վերլուծում է ստացված տեղեկությունները, առաջարկում է գործողություններ, կատարում է արխիվացում,
  • հետևում է բնապահպանությանը վերաբերող նյութերին, որոնք հրապարակվում են պետական մարմինների պաշտոնական կայքերում և լրատվամիջոցներում,
  • ներգրավում է լրագրողների և լրատվամիջոցների,
  • ուղարկում է մամլո հաղորդագրություններ,
  • թարգմանում և տարածում է բնապահպանական նյութեր,
  • կապեր է հաստատում սփյուռքի և միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ,
  • արդեն եղած նյութերի հավաքագրում և նորերի ստեղծում,
  • հարցազրույցներ և տեսաֆիլմեր,
  • միջոցառումներ/ակցիաներ։

Պատասխանատուներ՝

Անի խաչատրյան (ani_freestyleee@yahoo.com)

Ֆեյսբուքյան էջ` Ani Seize Khachatryan

Մարիամ Սուխուդյան (right227@gmail.com)

Ֆեյսբուքյան էջ` Մարիամ Սուխուդյան

Խումբ 3. Էկոլոգիական պարեկ

  • անհապաղ արձագանքում է խախտումներին և ամենահրատապ խնդիրներին,
  • ֆիքսում է խախտումները (լուսանկարման, տեսանկարման կամ այլ միջոցներով),
  • ահազանգում է համապատասխան պետական մարմիններին և լրատվամիջոցներին,
  • կանխում է բնապահպանական օրինախախտումները,
  • կանոնավոր կերպով մարզվում է:

Պատասխանատու չունենք: Շատ ուրախ կլինենք, եթե ակտիվ և ժամանակ ունեցող մեկն իր վրա վերցնի այս պատասխանատվությունը:

Խումբ 4. Իրավաբանական խումբ

  • բնապահպանական օրենքների ու իրավական ակտերի ուսումնասիրություն և առաջարկների ներկայացում,
  • տեղեկատվության մատչելիության, ինչպես նաև որոշումների ընդունման գործընթացներին հանրության մասնակցության ապահովում,
  • մասնակցություն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական փորձաքննության գործընթացներին՝ ապահովելով հանրային վերահսկողություն և մասնագիտական կարծիքների ներկայացում,
  • կոռուպցիոն ռիսկերի բացահայտում և համապատասխան հայտարարությունների ներկայացում իրավապահ մարմիններին և լրատվամիջոցներին:

Պատասխանատու դեռ չունենք: Շատ ուրախ կլինենք, եթե մասնագիտությամբ իրավաբան մեկն իր վրա վերցնի այս պատասխանատվությունը:

Նախատեսում ենք ունենալ նաև մարզային/տարածքային խմբեր

Share Button