ՀԲՃ http://www.armecofront.net Thu, 03 Dec 2020 06:51:48 +0000 en-GB hourly 1 17 կուսակցությունների արածները հիշում ենք http://www.armecofront.net/lrahos/17-political-parties-we-remember/ http://www.armecofront.net/lrahos/17-political-parties-we-remember/#comments Wed, 11 Nov 2020 10:21:14 +0000 http://www.armecofront.net/?p=8416 Կարդալ ավելին]]>
Հայկական բնապահպանական ճակատը հայտարարում է, որ ինչպես ակտիվ պատերազմական օրերին էր մեզ համար անընդունելի պատերազմի թեմայի չարաշահումը, հանքակեր ընկերությունների ու բիզնեսմենների կողմից ռազմադաշտում զոհված կամ վիրավորված անձանց զոհողությունն իբրև «թիկունքում» գտնվող հանքային աշխատատեղերի պաշտպանություն ներկայացնելը, բնության հավելյալ ու ավելի դաժան հոշոտման ծրագրերը «հանուն հայրենիքի» (ռազմարդյունաբերությա՞ն) անվան տակ առաջխաղացնելը, այնպես էլ պատերազմական գործողությունների դադարից հետո մերժելի են լինելու մինչ այժմ մերժված բնաքանդ ծրագրերը, մասնավորապես Հայաստանի տարածքում նոր հանքեր բացելու նկրտումները։
Հիշելով, թե ում են պատկանում հանքերը շահագործելու իրավունքները, ո՛ր խմբավորումների ու երկրների շահերն են դրանք իրականում սպասարակել տասնյակ տարիներ և ուր է հոսել հանքերից կորզված հարստությունը՝ մենք փաստում ենք, որ պատմականորեն հեղհեղուկ ու վտանգավոր այս օրերին Հայաստանն է՛լ ավելի ծանր իրավիճակի առջև կանգնեցնելու փորձ անողներ կան, որոնց թվում՝ հայտնի 17 (մարդ-)կուսակցությունները և դրանց շուրջ կարծիք ձևավորող արբանյակները, որոնք ձգտում են ռազմական կամ պալատական հեղաշրջում իրականացնել։ Հիշեցնում ենք, որ այս 17-ի մեջ են մեր պետական լեռնահանքային ձեռնարկությունները 15-20 տարի առաջ մասնավորեցրածները, Ամուլսարը, Թեղուտը, Լիճքը, Մղարթը և այլ տարածքներ հանքի վերածելու ծրագրերի քաղաքական որոշումներ ընդունածներն ու պատասխանատուները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ահռելի թաքնված մասնաբաժիններ ունեցողները, մինչև օրս Լիդիանին, Վալլեքսին և այլ հանքակեր ընկերություններին քաղաքական ՓիԱր ծառայություններ մատուցող մարդ-կուսակցությունները։
Հայտարարում ենք, որ կտրականապես դեմ ենք ներհասարակական բռնություններին ու ռևանշիզմին, Հայաստանի բնությունը, տնտեսությունը և բնակչության բարեկեցությունը վերջին 30 տարիների ընթացքում սրընթաց վատթարացրած ու դրա հաշվին հարստացած նախկին ուժերի վերադարձին իշխանությանը կամ օտար պետություններին սպասարկող որևէ ուժի կողմից իշխանության զավթմանը։
***
Մենք խաղաղությունն ընկալում ենք իբրև հասարակական, տնտեսական ու հոգևոր համակարգ, որում մարդիկ կենսագործում են ազատ, առողջ ու բարեկեցիկ։ Այն ենթադրում է բռնության բացառում ոչ միայն մարդկանց համար, այլև ողջ էկոհամակարգերի։
]]>
http://www.armecofront.net/lrahos/17-political-parties-we-remember/feed/ 0
Էկոցիդի վտանգ Արցախում. դիմում միջազգային կառույցներին http://www.armecofront.net/lrahos/%d5%a7%d5%af%d5%b8%d6%81%d5%ab%d5%a4%d5%ab-%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3/ http://www.armecofront.net/lrahos/%d5%a7%d5%af%d5%b8%d6%81%d5%ab%d5%a4%d5%ab-%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3/#comments Thu, 05 Nov 2020 08:00:45 +0000 http://www.armecofront.net/?p=8402 Կարդալ ավելին]]>
Հարգելի՛ գործընկեր,
Համոզված ենք, որ տեղյակ եք սեպտեմբերի 27-ից ցայսօր շարունակվող ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի տարածաշրջանում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սանձազերծված պատերազմի մասին, որի, նույնիսկ հումանիտար հրադադարի կնքման մասով, միջազգային հանրության կողմից նախաձեռնած բազմաթիվ ջանքերն ապարդյուն էին:
Հարավային Կովկասում սանձազերծված այս լայնամասշտաբ պատերազմի ընթացքում փաստագրվել են մի շարք պատերազմական հանցագործություններ, որոնց թվում՝ հայ զինվորների գլխատումներ, հայկական դրոշներով փաթաթված քաղ. բնակչության սպանդ, մշակութային-հոգևոր արժեք հանդիսացող եկեղեցու հրթիռակոծում, քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր հրետանակոծում, որոնց թվում՝ դպրոցներ, բնակելի շենքեր, քաղաքային շուկա և նույնիսկ ծննդատուն:
Հայաստանի և Արցախի ողջ բնապահպանական հանրույթն ու քաղաքացիական հասարակությունը, որոնց թվում՝ տեղական, տարածաշրջանային կառույցներ և միջազգային բնապահպանական կազմակերպություններ, գիտնականներ և գիտական ինստիտուտներ հերթական անգամ ցնցվեցին հոկտեմբերի 30-ին՝ ականատեսը լինելով Արցախի տարածաշրջանի բնական էկոհամակարգերի և կենսապահպան անտառների նկատմամբ գործած ռազմական հանցագործությունից:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստագրված տվյալների համաձայն ադրբեջանական ռազմական ուժերը Արցախի կուսական անտառային էկոհամակարգը թիրախավորել են կիրառելով սպիտակ ֆոսֆորային քիմիական զինամթերք, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է:
Ցայսօր շարունակվող լայնամասշտաբ պատերազմը տարածաշրջանի բնական էկոհամակարգերի ու կենսաբազմազանության լուրջ սպառնալիքներից է: Հիշեցնենք, որ մեր տարածաշրջանը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժակետերից մեկը, ասել է թե՝ պիտի պահպանվի համաշխարհային մակարդակով:
Մեր տարածքը հայտնի է էնդեմիզմի բարձր մակարդակով՝ բնական կենսամիջավայր ապահովելով ավելի քան 6000 բուսատեսակների, 153 տեսակի կաթնասունների և 400 տեսակի թռչունների համար, ինչը համաշխարհային բնական ժառանգություն է: Արցախում հայտնաբերված բույսերի և կենդանիների հարյուրավոր տեսակներ ներառված են ինչպես տեղական Կարմիր գրքում, այնպես էլ համաշխարհային՝ IUCN/ԲՊՄՄ կարմիր ցուցակում՝ որպես անհետացման եզրին գտնվող, համաշխարհային պաշտպանության տակ գտնվող տեսակներ:
Հայաստանն ու Արցախը հայտնի են իրենց կուսական անտառներով, որոնք տարածաշրջանի ամենաբազմազան անտառային էկոհամակարգերից են և կարևոր դեր են խաղում ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման և էկոլոգիական հավասարակշռություն պահպանելու համար, իսկ տեղաբնիկները մեծապես կախված են անտառների բարիքներից: Հազարամյակների ընթացքում ձևավորված ավանդական գիտելիքները նույնպես խորապես կապված են անտառների հետ և ձևավորել են տեղաբնիկների հարուստ մշակույթն ու կենցաղը:
Արգելված զինամթերքի կիրառումը փաստացի վտանգում է մասնավորապես անհետացման եզրին գտնվող գորշ արջի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, լուսանի, անգղերի և վերջապես՝ տարածաշրջանի հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող Պարսկական (Կովկասյան) ընձառյուծի գոյությունն, որ իր միգրացիան է կատարում նաև Մռավի լեռնաշղթայով՝ անցնելով ՀՀ-ի, Արցախի, Իրանի ու Ադրբեջանի տարածքներով:
Վերացնելով կարևոր ապրելավայրեր ու ոչնչացնելով մի ամբողջ էկոհամակարգ՝ սպիտակ ֆոսֆորական զինամթերքը կուտակվում է հողի և գետերի մեջ, տարիներով աղտոտելով ստորգետնյա ջրերը՝ այդպիսով վերածվելով տարածաշրջանային մասշտաբի սպառնալիքի Հարավային Կովկասում ապրող բոլոր ազգերի համար՝ այդ թվում ադրբեջանցիների:
Սպիտակ ֆոսֆորային զինամթերքի օգտագործումն հակասում է բոլոր բնապահպանական միջազգային կոնվենցիաների դրույթներին՝ Բեռնի կոնվենցիայից, Նագոյայի արձանագրությունից մինչև Հելսինկիի և Ռոտերդամի կոնվենցիաներ, որոնք վավերացված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարությունների կողմից: Թեպետ քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիան միտված է պաշտպանելու համաշխարհային բնակչության 98%-ին, այն ակնհայտորեն շրջանցում է Հայաստանում և Արցախում բնակվող էթնիկ հայերին, ինչը մենք անընդունելի ենք համարում:
Քիմիական զենքի այս տեսակը միջազգային հանրույթն օբյեկտիվորեն ճանաչում է որպես ռազմական հանցագործություն:
Բնության պահպանությունը քաղաքական և ռազմական սահմաններ չի՛ ճանաչում, քանի որ բոլորս ապրում ենք միևնույն տարածաշրջանում և օգտվում միևնույն կենսական ռեսուրսներից:
Սպիտակ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կենսաբազմազանությամբ հարուստ այսպիսի տարածաշրջանում անխոս կհանգեցնի բնապահպանական աղետի ու աներկբայորեն կվերածվի տարածաշրջանային էկոցիդի:
Ներկա զարգացումները շարունակում են սպառնալ հարավկովկասյան տարածաշրջանին, և այս աղետը կանխարգելելու նպատակով կոչ ենք անում Ձեզ, որպես ոլորտի առաջատար կազմակերպություն՝
  • Ձեր գործընկերներային ցանցին տեղեկացնելու Արցախին և տարածաշրջանին սպառնացող լուրջ վտանգի մասին
  • Դատապարտելու ռազմական ուժերի կողմից կենսական անտառների, ապրելավայրերի և էկոհամակարգերի փաստացի ոչնչացումը, ինչն արգելված է միջազգային իրավունքի բոլոր նորմերով
  • Պատասխանատվության կոչ անել՝ պաշտպանելու համար արցախյան արժեքավոր էկոհամակարգերը, հազվագյուտ տեսակների պոպուլյացիաներն ու առկա գենետիկ ռեսուրսը սպառնացող էկոցիդից
  • Հղում կատարել և պահանջել բարոյական պատասխանատվություն դրսևորել պատերազմի ընթացքում ինչպես մարդկանց, այնպես էլ բնության նկատմամբ
Խնդրում ենք նաև մեզ՝ ներքոստորագրյալներիս, տեղեկացնել Ձեր՝ որպես բնության և կենսաբազմազանության պահպանման համար ջանքեր գործադրող, ունիվերսալ հումանիտար արժեքների ջատագով կազամակերպության կողմից նախաձեռնած գործողությունների ու հետագա քայլերի մասին՝ միտված Արցախյան տարածաշրջանում էկոցիդը կանխելուն, որ բազմաթիվ անհետացման եզրին գտնվող տեսակների ապրելավայր է ու չի ճանաչում ռազմաքաղաքական սահմաններ:
Հարգանոք՝
1. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ
2. Էկո -աղբ բնապահպանական ՀԿ
3. Երևանի Օրհուսի կենտրոն
4. ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ
5. Արևորդի ՀԿ
6. Գրին Էյջ ՀԿ
7. Հայաստանի Ամերիկյան համալսարան, Հարություն Ալպետյան, թափոնների կառավարման մասնագետ
8. ԲԼԵՅԱՆ բնապ., սոց. և բիզնեսի աջակցման ՀԿ
9. Հայկական Բնապահպանական Ճակատ
10. ԱրԱվես թռչունների պահպանման միություն
11. Ինֆորմացիայի Ազատության կենտրոն
12. Էկոնյուզ բնապահպանական տեղեկատվական կայք
13. Վայրի կենդանիների դիտարկման գործակալություն
14. Կանաչ Հայաստան բնապահպանական կրթական ՀԿ
15. Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում
16. Դոկտոր սինեմա երիտասարդական ՀԿ
17. Լյուքսեմբուրգ-Հայաստան բարեկամության ասոցիացիա
18. Ուսուցում և իրազեկում ՀԿ- Լյուքսեմբուրգ
19. Հայկական բուսաբանական ընկերություն ՀԿ
20. Սպիտակ ջոկատ բնապահպանական ՀԿ
21. Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ
22. Կենսաբանների հայկական միություն ՀԿ
23. Սոլյուշն Հաբ ՀԿ
24. Էկոլոգիական հասարակական միություն
25. ԲԵՄ երիտասարդների առաջադիմական գործունեության կենտրոն
26. ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ
27. Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ
28. Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն ՀԿ
29. Դինգո Թիմ ՀԿ
30. SALU/ Sensibilité et Attention, Լյուքսեմբուրգ
31. Հայկական Բնապահպանական Ցանց (ԱՄՆ )
32. Lab Inclusion (Ֆրանսիա)
33. Մեկ Առողջություն կոալիցիա
34. Էյ Թի Փի (Armenia Tree Project)
35. Սվիդեա ընկերություն (Sweden)
36. 500 կմ Հայաստանում նախաձեռնություն
37. Բլեսկ ՍՊ բնապ. գնահատման ընկերություն
38. Դալմա – Սոնա հիմնադրամ
39. Ավանդական բժշկության համալսարան
40. Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի
41. Սպիտակ ջոկատ բնապահպանական ՀԿ
42. Հայաստանի անտառներ բնապահպանական հկ
43. Աջակցություն բուսաբանական այգուն բարեգործական հիմնադրամ
44. Ազգային ջրային համագործակցություն ՀԿ
45. Կայուն ջրային միջավայր ՀԿ
46. Մայ Ֆորեսթ Արմենիա ՀԿ
47. Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ
48. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
49. Մաքուր Գորիս ՀԿ
50. Կանաչ արահետ ՀԿ
51. Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին

 

]]>
http://www.armecofront.net/lrahos/%d5%a7%d5%af%d5%b8%d6%81%d5%ab%d5%a4%d5%ab-%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3/feed/ 0
Ընդդեմ հանքահենների կողմից պատերազմի թեմայի չարաշահման http://www.armecofront.net/lrahos/against-mining-companies-abuse-of-the-war-situation/ http://www.armecofront.net/lrahos/against-mining-companies-abuse-of-the-war-situation/#comments Wed, 28 Oct 2020 04:53:00 +0000 http://www.armecofront.net/?p=8358 Կարդալ ավելին]]> Մարդկային ու էկոլոգիական ծայրաստիճան աղետի՝ պատերազմի այս օրերին Հայաստանում գործող հանքահեն ընկերությունները փորձում են բարձրացնել իրենց վարկանիշը հենց պատերազմի հաշվին․ գովազդվում են Համահայկական հիմնադրամին արած նվիրատվություններով, բազմաթիվ անպատեհ եղանակներով օգտագործում են պատերազմի թեման իրենց բիզնես շահերն առաջ տանելու նպատակով, ցուցադրում են, որ իրենց աշխատակիցներից կամ երբևէ իրենց հետ գործ ունեցած մարդկանցից ռազմաճակատում կռվող կամ զոհված մարդիկ կան… մինչդեռ այս ամենը տվյալ ընկերությունների գործունեության հետ կապ չունի։

ԶՊՄԿ-ն, Թեղուտը, Չաարատը, ԳեոՊրոմայնինգ Գոլդը և մնացածները, կարող են թեկուզ միլիարդ դոլար նվիրաբերել Համահայկական հիմնադրամին (թեև հայտնի է՝ միջին դասակարգն ամենաշատն է ներդրում արել այս հիմնադրամին)․ դա չի փոխում այն իրականությունը, որ տասնամյակներ շարունակ և մինչև օրս նրանք շարունակում են էկոլոգիական աղետ ստեղծել Հայաստանի բնակավայրերում՝ վտանգելով մարդկանց ու այլ կենսատեսակների կյանքի իրավունքը: Դա չի վերացնում, օրինակ, ԶՊՄԿ-ի կողմից մի քանի տասնյակ միլիոն տոննա թույլատրվածից ավել հանքաքար արդյունահանելը, միլիոնավոր տոննա թափոններ Ողջի գետ բաց թողնելն ու անպատիժ մնալը (150-200 հազար դրամ տուգանքն իրականում ծաղրանք է):

Սահմաններ չճանաչող խոշոր կապիտալի ներկայացուցիչները կարող են մտնել ազգ-պետության գաղափարախոսությունների մեջ, մասնակցել «մերոնք-թշնամիները» դիսկուրսին․ դա չի փոխում այն իրականությունը, որ Թեղուտին տիրացած ՎՏԲ բանկի սեփականատերերից է Ալիևը, որ Ամուլսարի վրա աչք դրած Լիդիանը տարիներ շարունակ գայթակղել ու ստացել է թուրքական կապիտալի ներդրումները, որ ռուսաստանյան օլիգարխները հայաստանյան հանքերից ստացած հասույթը պահում ու բազմապատկում են պատերազմ սիրող կայսրությունների բանկերում։

Տխրահռչակ Լիդիանը կարող է պատրանք ստեղծել ու պարծենալ, թե հանքային տեխնիկան, որը պետք է որ արդեն պարտատերերին վերադարձրած լիներ, օգտագործվում է ռազմաճակատում (հայտնի չէ՝ արդյոք իսկապե՞ս օգտագործվում է կամ արդյոք Լիդիանի շնորհի՞վ է օգտագործվում), կարող է հպարտանալ Կանադայի կառավարության որոշումներով՝ կապված Թուրքիա մատակարարվող զինարտադրանքի սահմանափակումների հետ․ այդ փիառ տակտիկաները չեն փոխում այն հանգամանքը, որ Ամուլսարում ոսկու հանքի շահագործումը բացարձակորեն անընդունելի է, չեն վերացնում տարիներ շարունակ համայնքի կամքի ոտնահարումը, չեն դարձնում նրա կազմած թերի ու սխալ փորձաքննություններն ավելի լավը, կեղծված տվյալները՝ ճշմարիտ:

Ավելին, Լիդիանն այնքան անբարոյական է գտնվում, որ փորձում է պաշտոնական ու իր հետ փոխկապակցված ֆեյք էջերով պատերազմի հաշվին միավորներ քաղել՝ Ամուլսարի պահպանության համար պայքարող մարդկանց հեղինակազրկելու, նրանց դեմ թշնամանքի ու ատելության հերթական ալիք բարձրացնելու միջոցով:

Դատեք ինքներդ, թե հանքահենային նպատակներով այս ընկերությունն ինչ գովազդային տակտիկաներ է կիրառում (ընդգծումները մերն են)։

Screenshot (31)_LI

Սա էլ Լիդիանին սպասարկող ֆեյք էջից, որն ամենայն հավանականությամբ կառավարվում է Լիդիանում աշխատողների կողմից՝ հաշվի առնելով  դատարանով ապացուցված դեպքը, երբ լիդիանական «Վահագն Հովհաննիսյան» ֆեյքի էջը վարում էր Լիդիանի աշխատակից Հովսեփ Ասոյանը։

ֆեյք

ֆեյք 2

Պատերազմի ցավը կրելով՝ բարոյական չենք համարում ինչ-որ կերպ արդարացնել հեղինակազրկման այս ստոր գործողություններից տուժած անձանց, ցույց տալ, թե որտեղ են նրանք, ռազմաճակատից նույնիսկ լուր տալի՞ս են, թե ոչ, քանի որ այսպիսի անբարո տակտիկաներին չենք կարող արձագանքել նույն մեթոդներով։

Այդուհանդերձ, մեր վրդովմունքն ենք արտահայտում խոշոր կապիտալի այս ներկայացուցիչների կեղտոտ փիառ գործողությունների դեմ ու հայտարարում, որ գիտակից մարդիկ չեն հանդուրժելու դրանք։ Պատերազմ, թե հանքահենություն, դրանք մարդկային ու էկոլոգիական աղետներ են, ու մեկը մյուսին չի սրբագրում, ավելի լավը չի դարձնում։

Մենք շատ լավ գիտենք, որ պատերազմների պատճառները ոչ միայն բռնապետների ու քաղաքական գործիչների ամբիցիաներն են, այլև խոշոր կապիտալի շահերը: Պատերազմից ավելի շահութաբեր բիզնես դժվար է գտնել: Ենթակառուցվածքների ավերածություններ, որոնք մի օր պետք է լինելու վերականգնել… նոր զենքեր, որոնք ստիպված են լինելու գնել… էմոցիոնալ մեծ շոկ, որից մարդիկ դեռ երկար ժամանակ դուրս չեն գալու և այդ ընթացքում կարելի է առաջ մղել բոլոր տեսակի կեղտոտ ծրագրեր, որոնք է՛լ ավելի կմեծացնեն մարդկանց տառապանքներն ու բնական միջավայրի ավերածությունները:

Գիտենք նաև, որ հանքերը տնտեսության կայուն ճյուղ չեն, դրանք կարճաժամկետ են և վերացնում են մյուս՝ կենսակայուն տնտեսական ճյուղերը: Դրանցից հետո դատարկվում են բնակավայրերը. չմոռանանք, որ Հայաստանի հանքերի մեծ մասը սահմանամերձ շրջաններում է: Դրանց հումքի սպառման համար ներքին շուկան բավարար չէ, եթե, օրինակ, շրջափակում լինի կամ սահմաններն այլ պատճառով փավեն: Դրանց վճարած հարկերը կտրուկ պակասում են, երբ մետաղի գինն ընկնում է:

Մենք տեսնում ենք, թե ինչպես է պատերազմի խելագար էյֆորիան թիրախավորում այն կառույցները, որոնք բնապահպանական աղետի կարող են հանգեցնել: Պաշտոնական հաղորդագրություններն արդեն երկու անգամ հայտնել են, որ Արծվանիկ գյուղը հայտնվել է հրթիռակոծության թիրախում: Արծվանիկը. տարածաշրջանի ամենամեծ պոչամբարը: Իսկ եթե Վայոց Ձորում լիներ չարաբաստիկ ցիանային հարթա՞կը:

Հուսով ենք, որ մարդիկ այնքան բանական կգտնվեն, որ արդեն իսկ ընթացող հսկա ավերածություններին ու զոհերին չեն գումարի այնպիսի աղետներ, որոնց հետևանքները ոչ միայն ներկա, այլև ապագա տասնյակ սերունդների համար լիովին անբնակելի կարող են դարձնել Երկիր մոլորակի այս հատվածը: Մենք նույն կերպ անընդունելի ենք համարում Հայաստանի կողմից Մինգեչաուրի ջրամբարի թիրախավորման մասին խոսակցությունները, ադրբեջանական զինված ուժերի կողմից Մեծամորի ատոմակայանի կամ Իրանի Խոդա Աֆարին ջրամբարի թիրախավորումը և ցանկացած այլ բան, որ կարող է խորացնել արդեն իսկ եղած էկոլոգիական աղետը:

Կարելի է միայն կռահել, թե բացի ցավալի մարդկային զոհերից այս օրերի պայթյունները քանի-քանի հազար կենդանի էակների են զրկել կյանքից, ապրելավայրերից, ընտանիքներից: Մեր տարածաշրջանը հպարտանում էր իր յուրօրինակ կենսաբազմազանությամբ: Ամբողջ աշխարհի բնապահպաններն էին հետևում հովազի այն մեկ առանձնյակին, որն Իրանից կտրում-անցնում էր հայկական լեռներն ու գնում Կովկասյան լեռներ իր զույգին գտնելու համար: Մենք պայքարում էինք ամեն մի վտանգված բուսատեսակի ու կենդանատեսակի համար, որովհետև գիտակցում էինք, որ հատկապես գլոբալ կլիմայական փոփոխությունների դարաշրջանում բոլորիս կյանքերն են փոխկապակցված: Եվ որոշներս էլ ընդունում էինք, որ խորքային էթիկայի իմաստով, որպես մարդ էակներ, մենք գաղութացրել ու դաժան կերպով շահագործում ենք Երկիր մոլորակն ու նրա մյուս բնակիչներին և պատասխանատու ենք սրան վերջ դնելու համար:

Վերադառնալով հանքահենությանը և հանքային ընկերությունների ամբիցիաներին՝ մենք կարծում ենք, որ պետք է արժևորվեն բնության վերականգնումը, կենսաբազմազանության պահպանումը, գյուղատնտեսության բարգավաճումը: Այսօրվա դասերը պետք է տանեն այն գիտակցության, որ զենքով պաշտպանվող հողում վաղուց շահագործվող հանքերը կամ նույնիսկ ջուրը այդ հողը պաշտպանողներին չեն պատկանում. դրանց հասույթը գրեթե ամբողջությամբ հոսում է միջազգային ու տեղական խոշոր կապիտալիստների գրպանը: Ուստի ազգային հարստության պետականացումն ու ողջամիտ կառավարումը պետք է դառնան հրամայական՝ գնահատելով դրանց իրավական հետևանքները (երկկողմ ներդրումային համաձայնագրերի առկայությունը և այլն): Այս ճգնաժամը հուշում է, որ պետք է գնալ բնապահպանական ու աշխատանքային նորմերի խստացման և նոր պոտենցիալ աղետի օբյեկտների բացումը բացառելու ուղղությամբ, այլ ոչ թե հակառակը:

In Engish

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական քաղաքացիական նախաձեռնություն

 

]]>
http://www.armecofront.net/lrahos/against-mining-companies-abuse-of-the-war-situation/feed/ 0
Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը http://www.armecofront.net/lrahos/11-09-2020/ http://www.armecofront.net/lrahos/11-09-2020/#comments Fri, 11 Sep 2020 14:23:43 +0000 http://www.armecofront.net/?p=8341 Կարդալ ավելին]]> ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է շահագրգիռ հանրությանը տրամադրել 2018թ-ի ամռանն Ամուլսարի խնդրով հարուցված քրեական գործի շրջանակներում պատվիրված միջազգային փորձաքննության մասնագիտական նյութերը։ Այս առումով շատ կարևոր է իմանալ, որ դեռևս 2019թ-ի մայիսից այդ նյութերը ոչ միայն հասանելի են եղել հանքահանությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ընկերությանը, այլև Քննչական կոմիտեն ընկերությանը հնարավորություն է տվել այդ նյութերի վերաբերյալ ներկայացնելու կարծիքներ, առարկություններ, մասնակցելու մի շարք քննարկումների։

Արդեն մեկ տարուց ավելի է, որ նույնիսկ պաշտոնական հարցումների միջոցով մենք չենք կարողանում ստանալ վերոնշյալ նյութերը։ Անցած տարի մեր հարցումներն ուղղակի մնացին անպատասխան: Այս տարի՝ 2020թ-ի հուլիսի 24-ի մեր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ այդ փաստաթղթերը միջանկյալ նյութեր են եղել և դրանք հրապարակելու կարիք իրենք չեն տեսնում։

Մեր հարցման բովանդակությունը հետևյալն էր․

«Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը և այս ողջ գործընթացի թափանցիկության անհրաժեշտությունը՝ Քննչական կոմիտեն առնվազն պետք է հրապարակի նաև հետևյալ բոլոր փաստաթղթերը․

  1. 2019թ-ի մայիսի 31-ին ներկայացրած Անկախ գնահատման մասնակի նախնական զեկույցը։
  2. 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցը։
  3. 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցի վերաբերյալ Լիդիանի ներկայացրած մեկնաբանությունները, որոնք ստացել են հունիսի 28-ին և հուլիսի 4-ին։
  4. 2019թ-ի հուլիսի 3-ին ստացված Լիդիանի պատասխանները «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի 2019թ-ի հունիսի 28-ին առաջադրված հարցերին՝ երկրաքիմիական տվյալների և մեղմման միջոցառումների վերաբերյալ։

Խնդրում ենք մեզ տրամադրել կամ հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը»։

Նույն ճակատագրին արժանացավ նաև 2020թ-ի հուլիսի 24-ի Վարչապետի աշխատակազմին ուղղված մեր հետևյալ հարցումը, որին առ այսօր պատասխան չենք ստացել․

«2020թ-ի մարտի 12-ին Ջերմուկ քաղաքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Քննչական կոմիտեն, ELARD-ի և Լիդիանի բանավեճի արդյունքում, կազմել է 154 հարցանոց հարցաշար, որն առաջիկայում կուղարկվի նաև շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, նաև Գիտությունների ազգային ակադեմիային, որպեսզի այդ հարցաշարը ճշտվի, որի շուրջ արդեն տեղի կունենա ELARD-ի և Լիդիանի ներկայացուցիչների ամփոփիչ հարցաքննություն, որի արդյունքում այդ բոլոր բանավեճերը կլուծվեն։

Վարչապետի ելույթը տեսեք այստեղ։

Այս առումով խնդրում ենք մեզ և շահագրգիռ հասարակական կազմակերպություններին ուղարկել այդ 154 հարցանոց հարցաշարը»։

Մեր կողմից անհասկանալի և անընդունելի է այս երկակի մոտեցումն, ու ընդհանրապես, Ամուլսարում հաքահանությամբ զբաղվելու նպատակ ունեցող ընկերության հետ անկախ միջազգային փորձագիտական խմբի հետազոտությունների կամ ինչ-որ հարցաշարերի քննարկումը։ Դա նույնն է, ինչ որոշակի հանցանքի մեջ կասկածվողի հետ քննարկես անկախ փորձաքննության արդյունքները, լսես նրա առարկություններն ու հարցնես նրա կարծիքը դրանց մասին։

Բացի այդ, եթե այդ նյութերը հասանելի են եղել մի շահագրգիռ կողմին՝ ուրեմն պետք է հասանելի լինեն նաև մյուսներին։ Հակառակ դեպքում լուրջ և հիմնավոր կասկածներ են առաջ գալիս այս ողջ գործընթացի անաչառության վերաբերյալ։

Մեկ անգամ ևս կոչ ենք անում վերջ տալ ժողովրդից թաքուն արվող գործողություններին և հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը։ Մենք նաև տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ հիմա՛ էլ են հանրությունից թաքուն արվում գործողություններ, որոնցում կրկին մասնակցելու հնարավորություն է տրվել հանքահեններին։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com

]]>
http://www.armecofront.net/lrahos/11-09-2020/feed/ 0
Արդյոք «Լիդիան Սիքյուրիթի» ՍՊԸ-ն ունի պահնորդական լիցենզիա http://www.armecofront.net/lrahos/does-lydian-security-have-a-license/ http://www.armecofront.net/lrahos/does-lydian-security-have-a-license/#comments Mon, 31 Aug 2020 12:21:08 +0000 http://www.armecofront.net/?p=8332 Կարդալ ավելին]]>
Սույն թվականի հունիսի 30-ին բռնի գործողություններ հրահրելով Լիդիան Արմենիա ընկերությունն Ամուլսարի տարածք բերեց նոր պահնորդական ընկերություն՝ «Հատուկ անվտանգության ծառայությանը», որի գործունեության օրինականության հետ կապված հարցերը վերջին երկու ամսում պարզ են դարձել ոլորտը կարգավորող մարմին՝ ՀՀ ոստիկանություն ուղարկված հարցումների արդյունքում։
Նախ, պարզ է դարձել, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն 2017թ․ սեպտեմբերի 25-ին իրեն տրամադրված ՄՊԳ 47 լիցենզիայով քաղաքացիական զենք ու փամփուշտներ պահելու ու օգտագործելու թույլտվություն չունի, մինչդեռ Ամուլսարի տարածքում առաջին անգամ այս ընկերության ներկայացուցիչները հայտնվել են ինքնաձիգ զենքով, այնուհետև կրել են մահակներ։ Ծառայության անցնելու առաջին իսկ օրվանից տեղացիների, Ամուլսարի պահապանների ու Ջերմուկի մայրուղով անցնող մարդկանց համար մեծ խնդիր էր Լիդիանի վարձկանների կողմից զենք կրելու հարցը։ Ընկերության տնօրեն Ա․ Դանիելյանը հուլիսի 1-ին Թեհմինե Ենոքյանի՝ զենք կրելու հետ կապված հարցին պատասխանել էր, որ «ըստ իրավիճակի կորոշեն՝ զենք կրեն, թե ոչ»։ Ակնհայտ է, որ ընկերության տնօրենը օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել՝ իրենց վերագրելով ընկերության աշխատակիցների կողմից զենք կրելու որոշման իրավունքը, իսկ ողջ ընկերությունը պարզապես խախտել է իրեն տրամադրված պահնորդական լիցենզիայի պայմանները։ ՀՀ ոստիկանությունը դիմել է Թիկնապահական ու պահնորդական լիցենզավորման հանձնաժողովին՝ առաջարկով, որ կասեցվի «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ պահնորդական լիցենզիայի գործունեությունը։
Այնուհետև պարզ է դարձել, որ «Հատուկ անվտանգության ծառայության» 68 աշխատակիցներից միայն 18-ն ունի պահնորդական մասնագիտական որակավորում, մինչդեռ մնացած 50-ը նոր են սկսել նման դասընթացներ։ Այս մասին հայտնի է դարձել ԱԺ պատգամավորին ոստիկանության տված պատասխանից։ Հայտնի չէ, թե երբ են Ամուլսարում ագրեսիվ վարքագիծ դրսևորած աշխատակիցները սկսել պահնորդական դասընթացներ անցնել, սակայն փաստ է, որ վերջին երկու ամիսներին Լիդիանը Ամուլսարի տարածք է բերել մարդկանց, որոնց գերակշիռ մեծամասնությունը պահնորդական որակավորում չունի, իսկ վկայական ունեցողների նկատմամբ ՀՀ ոստիկանությունում գործող թիկնապահի ու պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովը որակավորման ստուգում չի անցկացրել։
Այս ընկերության գործունեության հետ կապված Հայկական բնապահպանական ճակատը պարզել է նաև հարկային պարտավորություններին առնչվող խախտումներ, որոնց այս հաղորդագրությամբ չենք անդրադառնա։գրանցում
Հայտնի է նաև, որ օգոստոսի 3-ին Լիդիան Արմենիա ընկերության փաստաբան Ինգա Անդրանիկի Սարաֆյանը Պետռեգիստրում գրանցել է նոր՝ «Լիդիան Սիքյուրիթի» ընկերությունը։ Ընկերության անվանումից պարզ է, որ սա պահակային կամ պահնորդական գործունեության նպատակ ունեցող ընկերություն է։ Լուրեր են պտտվում, որ Լիդիանը պատրաստվում է մոտ ժամանակներս նորից փոխել իրեն պահնորդական ծառայություններ մատուցողներին և տարածք բերել այս նոր՝ իր հետ փոխկապակցված ընկերությանը։
Նախքան ընկերությունը փորձի Ամուլսարի տարածք բերել մի քանի շաբաթ առաջ գրանցված պահնորդական ընկերությանը, նախ պետք է պարզել՝ արդյո՞ք այս ընկերությունն ունի օրենքով պահանջվող լիցենզիա և արդյո՞ք այս «Լիդիան Սիքյուրիթիի» աշխատողներն ունեն համապատասխան որակավորում։ Եթե պարզվի, ինչը ժամանակի սղության պատճառով շատ հավանական է, որ Լիդիան ընկերությունը տարածք է բերում այս նախապայմաններին չհամապատասխանող մարդկանց, ապա հերթական անգամ կփաստվի Լիդիանի հակաօրինական ու սադրիչ մտադրությունը, ինչի փորձն արդեն կա՝ «Հատուկ անվտանգության ծառայության» գործունեությամբ։
Հավելենք նաև, որ հաշվի առնելով հանքահեն այս ընկերության գործելաոճը, հուլիսի ամսին զինված մարդկանց Ամուլսար բերելը, հրամայական է դառնում հանրային պահանջը ՀՀ ոստիկանությանը, որ այն «Լիդիան Սիքյուրիթիի» լիցենզավորման գործընթացն իրականացնի ամենայն աչալրջությամբ, որևէ կերպ չտա զենքի պահելու ու օգտագործելու թույլտվություն, ինչպես նաև քննի շահերի բախման հնարավորությունը։ Լիդիանը մի քանի անգամ հայտարարություններ է արել, որ վերջին երկու տարվա ընթացքում իր գույքի հետ կապված խնդիրներ է արձանագրել ու անուղղակիորեն մեղադրել է Ամուլսարի պահապաններին հնարավոր գողության ու վանդալիզմի մեջ, ինչը հերյուրանք է, քանի որ Լիդիանի գույքը մշտապես գտնվել է պահնորդական ընկերությունների ու տեսանկարահանող սարքերի հսկողության ներքո։
Մինչ այդ, օգոստոսի 30-ի լույսի 31-ի գիշերը Ամուլսարի պահապանները հերթական անգամ հայտարարություն են արել, որ սարի պահպանությունը շարունակվում է խաղաղ դիմադրությամբ, և որևէ հանքարդյունաբերական գործունեություն, բռնության որևէ սադրանք իրենք տարածքում թույլ չեն տալու։
]]>
http://www.armecofront.net/lrahos/does-lydian-security-have-a-license/feed/ 0
ՀԷԿ-երը շարունակում են ոչնչացնել մեր գետերը․ տեսանյութ http://www.armecofront.net/lrahos/hek-2/ http://www.armecofront.net/lrahos/hek-2/#comments Sat, 29 Aug 2020 05:47:53 +0000 http://www.armecofront.net/?p=8322 Կարդալ ավելին]]> Փոքր ՀԷԿ-երը նախկինի նման շարունակում են չորացնել Հայաստանի գետերն ու ոչնչացնել կենսաբազմազանությունը։ Ուղղակի դիտեք մեզ ուղարկած ահազանգի կադրերն ու կհամոզվեք, որ ձևական ու դրվագային փոփոխություններ անելով խնդիրները հնարավոր չէ լուծել։ Նույնիսկ կարևոր չէ, թե ովքեր են այս հիդրոէլեկտրակայանները շահագործող ընկերությունները, քանի որ ջրասակավ ժամանակահատվածում սա կրում է համատարած բնույթ՝ ինչպես և նախկինում էր։ Կան հարյուրավոր արձանագրված փաստեր վերջին 10 տարվա ընթացքում։

Այս տեսագրություններն արվել են հեռախոսով 2020թ-ի օգոստոսին, Արփա և Սառնակունք (Որոտանի վտակ) գետերի հովիտներում, ՀԲՃ-ի աջակիցների կողմից։ Ահազանգը չենք փոխանցում որևէ պետական կառույցի, քանի որ անիմաստ ենք համարում մասնավոր դեպքերի հետևից գնալն ու ինչ-որ ծիծաղելի տուգանքներ գրելը։ Խնդիրն ունի համակարգային լուծման կարիք, իսկ դրա համար անհրաժեշտ է ցանկություն, կամք, գիտելիք ու մասնագետներին լսելու ունակություն։

Ակնհայտ է, որ 2018թ-ի մայիսից հետո այս ոլորտը կարգավորելու ուղղությամբ արված փոփոխությունները խիստ անբավարար են ու գետային էկոհամակարգերը շարունակում են հայտնվել աղետալի վիճակում։ Փոքր ՀԷԿ-երի ջրառի կետերում ջրաչափեր տեղադրելու պահանջն ու իրականացումը ներկայացվում էր որպես լուծում և մեծ ձեռքբերում, բայց իրականում դա ոչ միայն այդպես չէ, այլ շատ դեպքերում տնտեսվարողներին հնարավորություն է տալիս հեշտությամբ ամբողջովին ջրազրկել գետերը կամ չպահպանել ջրօգտագործման թույլտվություններով սահմանված առանց այն էլ հակաէկոլոգիական բնապահպանական թողքը։

Այս հոդվածում չենք ներկայացնի բոլոր մասնագիտական նրբությունները, այլ կհորդորենք պետական լիազոր մարմիններին կամք դրսևորել ու լուրջ մասնագիտական քննարկումներից հետո գտնել այս և մնացած էկոլոգիական խնդիրների լուծման իրական ճանապարհները։

Իմիտացիոն գործողություններ անելու ժամկետները վաղուց սպառված են։

Գլխավոր նկարում Արփա գետն է, որն ամբողջովին չորացել է ՓՀԷԿ-ի գործունեության արդյունքում։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com

]]>
http://www.armecofront.net/lrahos/hek-2/feed/ 0
Ոստիկանությունն առաջարկում է Լիդիանի պահնորդների լիցենզիան կասեցնել http://www.armecofront.net/amulsar/kasecnel/ http://www.armecofront.net/amulsar/kasecnel/#comments Mon, 24 Aug 2020 11:42:27 +0000 http://www.armecofront.net/?p=8316 Կարդալ ավելին]]> Սույն թվականի հունիսի 30-ին Լիդիան ընկերությունը փոխեց տարածքի պահպանության ծառայություն իրականացնող ընկերությանը՝ վարձելով «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ին։ Այս նոր պահնորդների գործունեությունն Ամուլսարում անմիջապես սկսվեց բռնի ու սադրիչ գործունեություններով, շան երեք ձագերին ավտոմեքենայի անիվների տակ ոտնատակ անելով, զենքի բացահայտ ցուցադրությամբ, Ամուլսարի պահապանների նկատմամբ սպառնալիքներով։ Դա շարունակվեց արդեն օգոստոսի հայտնի դեպքերով, երբ նրանք հեռացրին պահապանների տնակները, սանձազերծեցին բռնություններ Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների, նույնիսկ՝ ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ։ Լիդիան ընկերության պաշտոնական մեկնաբանությունները հաստատում էին, որ վարձված ընկերությունը գործել է Լիդիանի անմիջական վերահսկողության ու ցուցումների ներքո։

Նոր պահնորդական ընկերության կողմից ծառայությունն իրականացնելու ընթացքում օրենքի պահանջները չկատարելու հետ կապված բազմիցս բարձրացայնել են տեղացիները, իսկ Հայկական բնապահպանական ճակատը հուլիսի 17-ին դիմում էր ներկայացրել ոստիկանությանը՝ կապված ընկերության ներկայացուցիչների կողմից ֆիրմային տարբերանշաններ ու անուն-ազգանուն չկրելու հետ, ինչպես նաև խնդրել պարզաբանել, թե արդյո՞ք Ամուլսարում հայտնված համազգեստավոր անձինք պահնորդի որակավորում ունեն, թե ոչ։

Հիշեցնենք, որ ծառայության անցնելու առաջին իսկ օրվանից տեղացիների, Ամուլսարի պահապանների ու Ջերմուկի մայրուղով անցնող մարդկանց համար մեծ խնդիր էր Լիդիանի վարձկանների կողմից զենք կրելու հարցը։ Դեռևս հուլիսի 1-ին «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ տնօրեն Ա․ Դանիելյանը Թեհմինե Ենոքյանի հարցին պատասխանել էր, որ «ըստ իրավիճակի կորոշեն՝ զենք կրեն, թե ոչ»։

Պարզվում է, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն 2017թ․ սեպտեմբերի 25-ին իրեն տրամադրված ՄՊԳ 47 լիցենզիայով ընդհանրապես քաղաքացիական զենք ու փամփուշտներ պահելու ու օգտագործելու թույլտվություն չունի։ Այս մասին ոստիկանությունը հուլիս ամսին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին ի պատասխան իր հարցմանը։

Իսկ ահա Հայկական բնապահպանական ճակատի հարցմանը ոստիկանությունը պատասխանել է օգոստոսի 21-ին՝ տեղեկացնելով, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊ ընկերության կողմից հնարավոր խախտումներ թույլ տալու հանգամանքով ոստիկանությունում իրականացվել է վարչական վարույթ։ Թե ինչ խախտումներ է արձանագրել ոստիկանությունը, պատասխանում չկա, կարելի է միայն ենթադրել, որ դրանք կարող էին վերաբերել լիցենզիայի թույլտվության սահմաններից դուրս զենք կրելու, Պահնորդական ծառայության մասին օրենքի պահանջները չկատարելու, ոստիկանության ներկայացուցիչների պահանջները չկատարելու հետ։

Այդուհանդերձ, ոստիկանությունը հայտնում է, որ իրենց կատարած վարույթի արդյունքները ներկայացվել են ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը՝ առաջարկով, որ կասեցվի ընկերության լիցենզիայի գործունեությունը։ Լիցենզավորման հանձնաժողովի նիստի քննարկման արդյունքներով կայացվելիք եզրակացությունը կտեղադրվի azdarar.am ՀՀ հրապարակային ծանուցման պաշտոնական ինտերնետային կայքում։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com

Պահնորդ

Ոստիկանություն Սոֆյային 1

Ոստիկանություն Սոֆյային 2

]]>
http://www.armecofront.net/amulsar/kasecnel/feed/ 0
Ամուլսար․ կառավարությունը չկատարեց իր խոստումները http://www.armecofront.net/amulsar/government-elard/ http://www.armecofront.net/amulsar/government-elard/#comments Thu, 20 Aug 2020 03:56:39 +0000 http://www.armecofront.net/?p=8296 Կարդալ ավելին]]> 2018թ-ի դեկտեմբերին վարչապետը ջերմուկցիներին ասում էր, որ միջազգային փորձաքննության արդյունքների հիման վրա կորոշվի Ամուլսարի հետագա ճակատագիրը։ Այդ արդյունքները Քննչական կոմիտեն հրապարակեց 2019թ-ի ամռանը՝ փորձելով դրանք ներկայացնել Լիդիանի համար դրական շեշտադրումներով։ Սակայն այդ ուսումնասիրությունը կարդացած մարդիկ թույլ չտվեցին հանրությանը մոլորեցնել։

Իսկ արդեն 2019թ-ի օգոստոսի 29-ին կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում ԷԼԱՐԴ-ի փորձագետները մեկ անգամ ևս հաստատեցին, որ Ամուլսարի հարցում անհրաժեշտ է իրականացնել նոր բնապահպանական գնահատում, քանի որ եղած փաստաթղթերով հնարավոր չէ գնահատել իրական վտանգները։ Նրանք զարմացած էին, որ այդպիսի հարց է առաջացել ՀՀ կառավարությունում, քանի որ զեկույցում այդ ամենի մասին հստակ գրված է եղել։ Նրանք նաև շատ զարմացած էին, որ տեսակոնֆերանսին մասնակցում են Լիդիան ընկերության ներկայացուցիչները։

Սակայն այս ամենից հետո ՀՀ կառավարությունը չկատարեց իր խոստումն ու խնդրի արդարացի լուծման բեռն ու պատասխանատվությունը թողեց ջերմուկցիների ու գիտակից քաղաքացիների ուսերին՝ չնայած նրան, որ կար շատ պարզ լուծում․ միջազգային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված փորձաքննական դրական եզրակացությունը։

Խնդրի լուծման անհարկի ձգձգումն ևս մի տարի՝ 2020թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին բերեց իրավիճակի լուրջ սրման և բախումների Ամուլսարի մատույցներում և Երևանում։

Մանրամասները՝ տեսանյութում

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com

]]>
http://www.armecofront.net/amulsar/government-elard/feed/ 0
Ամուլսարի պահապանի ուղեցույց․ Ի՞նչ կարող ենք անել Ամուլսարի փրկության համար http://www.armecofront.net/amulsar/guideline/ http://www.armecofront.net/amulsar/guideline/#comments Wed, 19 Aug 2020 10:32:05 +0000 http://www.armecofront.net/?p=8283 Կարդալ ավելին]]> 1․ Ստորագրեք Շրջակա միջավայրի նախարարին ուղղված առցանց պահանջագիրը՝ Ամուլսարի ծրագրի փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ (https://www.change.org/revoke-Amulsar-EIApermit):

2․ Կրեք SAVE AMULSAR գրությամբ դիմակներ, շապիկներ, էկոտոպրակներ և էկոպայուսակներ, և դրանցով շրջեք հանրային վայրերում, նկարվեք ու կիսվեք ձեր Facebook-ի ու Instagram-ի էջերում: Երեխաներին խնդրեք, որպեսզի նկարեն Ամուլսարի փրկության հետ առնչվող նկարներ և կիսվեք սոցիալական ցանցերում:

3․ Լուսանկարվեք ձեռքերը գլխավերևում՝ խորհրդանշելով ԱՄՈՒՐ ՍԱՐ և տարածեք սոցիալական ցանցերում։

4․Հետևեք «Հայկական բնապահպանական ճակատ» և «Դեմ ենք Ամուլսարում հանքարդյունաբերությանը» ֆեյսբուքյան էջերին, իրազեկվեք և տարածեք ձեր հավանած նյութերը՝ չենթարկվելով շահագործող ընկերության ինֆորմացիոն մանիպուլյացիաներին։

5․ Խնդրի կարևորությունը բացատրեք ընկերներին, ծանոթներին, ընտանիքի անդամներին, նրանց, ովքեր համացանցից դժվարանում են օգտվել: Oգնեք էլ-փոստ բացել, որպեսզի կարողանան ստորագել պահանջագիրը:

6․ Սոցիալական ցանցերում ուղիղ եթերների կամ նախապես պատրաստած հոլովակների միջոցով պարբերաբար ներկայացրեք Ամուլսարի խնդիրն ու պայքարը հենց այն դիտանկյունից, որը դո՛ւք եք կարևոր համարում:

7․Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում տարածեք Ջերմուկի, Գնդեվազի, Ամուլսարի և տարածաշրջանի գեղեցիկ լուսանկարները, որոնք ցույց կտան այն, ինչի պահպանության համար պայքարում ենք՝ օգտագործելով #SaveAmulsar պիտակը:

8․ Հետևեք Ամուլսարի մասին սոցիալական մեդիայում տարածվող նյութերին և դրանց տակ ակտիվորեն թողեք մեկնաբանություններ: Հրապարակայնորեն, լրատվամիջոցներում, ինտերնետում, սոցիալական ցանցերում դեմ արտահայտվեք այս ծրագրին՝ իջեցնելով ծրագրի հեղինակությունն ու արժեքը։ Սա շատ կարևոր է, քանի որ հանքահանող ընկերությունն ագրեսիվ աշխատանք է տանում սոցիալական հարթակներում՝ ամենուրեք տարածելով իր շահերը ներկայացնող մանիպուլատիվ նյութեր:

9․ Մասնակցեք Ամուլսարի փրկության համար կազմակերպվող ակցիաներին: Հրավիրեք մասնակցելու ընկերներին և ընտանիքի անդամներին:

10․ Ինքնուրույն, ձեր ակտիվ խմբերով, ակցիաներ կազմակերպեք: Օրինակ, տարբեր խմբեր այս օրերին կազմակերպել են հեծանվաերթ, իրազեկում ավտոմեքենաներով, զբոսանք ԱԺ այգում երեխաների հետ հանուն Ամուլսարի, գործնագործ ԱԺ-ի մոտ, պիկետներ կառավարության շենքի դիմաց, ասեղնագործ նամակ նախարարին և այլն:

11․ Եթե ստեղծագործական տաղանդ ունեք, ստեղծեք արվեստի նմուշներ՝ նվիրված Ամուլսարի խնդրին, օրինակ՝ երգ, նկար, պերֆորմանս, գրական երկ և այլն։

12․ Հրաժարվեք համագործակցել Լիդիան ընկերության հետ՝ աշխատել կարճաժամկետ աշխատատեղերում, ծառայություններ մատուցել, գրանտներ վերցնել, տալ վարձով տներ ու այլ գույք, նորոգել շահագործող տեխնիկան։

13․ Եթե իրավապաշտպան կամ փաստաբան եք, իրավական աջակցություն ցույց տվեք հանքային ծրագրի դեմ պայքարողներին, ովքեր ճնշումների ու հետապնդումների են ենթարկվում ոստիկանության կողմից:

14․ Եթե կապեր ունեք տեղական կամ միջազգային լրատվամիջոցների հետ, օգնեք, միջնորդեք, նպաստեք, որպեսզի Ամուլսարի համար պայքարը լուսաբանվի: Աջակցության և նյութերի համար դիմեք Հայկական բնապահպանական ճակատին (armecofront@gmail.com):

15․ Եթե այս ոլորտի մասնագետ եք ու խնդրի վերաբերյալ ուսումնասիրություններ կամ արդեն արված հետազոտություններ ունեք, հրապարակեք դրանք, հանդես եկեք մամուլի ասուլիսներով, LIVE-երով կամ այլ ձևերով հանրության և իշխանությունների ուշադրությունը գրավեք։

16․ Օգնեք թարգմանել Ամուլսարի պայքարի մասին նյութերը տարբեր լեզուների՝ մանավանդ հայերենից անգլերեն:

17․ Օգնեք տեսահոլովակներ և պաստառներ պատրաստել, եթե դրա հմտություններն ունեք:

18․ Գրաֆիտի արեք ձեր քաղաքի փողոցներում:

19․ Դիմեք ձեր համայնքների ավագանիներին` (ստորագրահավաքով, դիմումներով և այլն), որպեսզի հայտարարություն հրապարակեն ի աջակցություն Ամուլսարի համար պայքարող քաղաքացիների և դատապարտելով ոստիկանության բռնությունները նրանց նկատմամբ:

20․ Եթե ճանաչում եք հայտնի մարդկանց, խնդրեք նրանց տեսաուղերձով կամ գրավոր ուղերձով աջակցություն հայտնել Ամուլսարի պայքարին, ինչպես արդեն արել են Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Հասմիկ Պապյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Վարդան Պետրոսյանը և ուրիշներ:

21․ Պաշտոնյա անձանց հանդիպելիս բարձրաձայնեք Ամուլսարի խնդիրների մասին, նամակներ գրեք պատգամավորներին:

22․ Այցելեք Ամուլսարի պահապաններին, Ջերմուկ գնալու ճանապարհին կանգնե՛ք դիմադրական հենակետերի մոտ, հայտնեք ձեր աջակցությունը:

23․ Հերթապահեք Ամուլսարի դիմադրական կետերում՝ գնացեք և մի քանի օր մնացեք վրաններով: Կարելի է նաև էքսկուրսիաներ ու ճամբարներ կազմակերպեք այնտեղ:

24․ Փորձեք ձևեր գտնել Ամուլսարի հարցում կառավարության լռությունը խախտելու, առաջարկեք ձեր մեթոդները, որ Ամուլսարի խնդիրը գա կառավարության օրակարգ։

25․ Ֆինանսապես օժանդակեք Ամուլսարի պահապաններին։ Փոխանցումները կարող եք անել այստեղ նշված տվյալներով:

26․ Ձեր պատուհաններից, պատշգամբներից, հանրային տարբեր վայրերում, տուրիստական ճանապարհների եզրերին «Ամուլսար» գրությամբ պաստառներ փակցրեք։

27․ Այս ուղեցույցը, Ամուլսարի խնդրի մասին թռուցիկը, լոգոն և բազմաթիվ այլ օժանդակ նյութեր կարող եք տպել Գուգլ-ի հետևյալ թղթապանակից https://v.gd/ucbGTq

Հարցերի դեպքում և աջակցության համար գրե՛ք Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջին կամ էլ-փոստին՝ armecofront@gmail.com:

]]>
http://www.armecofront.net/amulsar/guideline/feed/ 0
Տարիների պայքարն ու բողոքներն իրենց արդյունքը տվեցին․ ՎԶԵԲ-ն այլևս հետաքրքրված չէ Լիդիանով http://www.armecofront.net/lrahos/ebrd-no-longer-interested-in-lydian/ http://www.armecofront.net/lrahos/ebrd-no-longer-interested-in-lydian/#comments Sun, 16 Aug 2020 11:37:11 +0000 http://www.armecofront.net/?p=8276 Կարդալ ավելին]]> 2020թ. հուլիս ամսվա դրությամբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դադարեցրել է իր ներդրումները Լիդիան ընկերությունում և Ամուլսարի ծրագրում։

ՎԶԵԲ-ը 2009թ-ից ֆինանսավորել է Լիդիան ընկերությանը՝ սկզբում երկրաբանահետախուզական փուլում (2009թ. դրությամբ ունենալով 5,8 միլիոն կանադական դոլարի արժետոմս), այնուհետև հանքի շահագործման տեխնիկական ու տնտեսական հիմնավորումների կազմման ժամանակ (2016թ. ՎԶԵԲ-ի արժետոմսերի ընդհանուր արժեքը Լիդիանում 10․5 միլիոն կանադական դոլար էր), իսկ արդեն ծրագրի վերջնական հաստատումից հետո՝ բնապահպանական և սոցիալական բացասական ազդեցության մեղմման նպատակով (ի դեպ, այդ ծրագրով էր նախատեսվել Լիդիանի կողմից Ջերմուկ ազգային պարկի ստեղծումը և կարմիր գրքում գրանցված բուսատեսակի տեղափոխման ծրագիրը)։ 2018թ․ դրությամբ ՎԶԵԲ-ը համարվում էր Լիդիան Ինթերնեշընըլի խոշոր 7 բաժնետերերից մեկը։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը խոշոր ֆինանսական հաստատություն է, որի բաժնետոմսերի շուրջ 60 տոկոսը պատկանում է Եվրամիության անդամ պետություններին, ԵՄ-ին և Եվրոպական ներդրումային բանկին։ Կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։ Այն ստեղծվել է 1991թ․ Միացյալ նահանգների և եվրոպական պետությունների կողմից հետխորհրդային երկրներում մասնավորեցմանը խթանելու և բիզնեսին աջակցելու նպատակով։ Հանդիսանում է պետությունների և մասնավոր ընկերությունների խոշոր վարկատու, այդ թվում՝ Հայաստանում, որի արտաքին պարտքի մինչև մեկ տոկոսը պատկանում է ՎԶԵԲ-ին։

Համաշխարհային բանկի անդամ հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ միասին, որը դադարեցրեց իր մասնակցությունն Ամուլսարի ծրագրում դեռ 2017թ-ին, ՎԶԵԲ-ը հանդիսացել է Լիդիանի ո՛չ միայն խոշոր ֆինանսական հենասյունը, այլև քաղաքական ապավենը։ Լիդիան ընկերության ղեկավարները հաճախ էին շահարկում ՎԶԵԲ-ի անունն ու հեղինակությունը՝ որպես  Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի «բարձր ստանդարտների» երաշխիք։ Կարելի է միայն կռահել, որ Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության ահռելի ներգրավվածությունն Ամուլսարի հարցում և ՀՀ կառավարության հետ այս թեմայով պարբերական հանդիպումները կարող էին պայմանավորված լինել բրիտանական խոշոր կապիտալ ունեցող այս բանկով։ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան ներգրավվածության մասին պարբերաբար գրել է open democracy կայքը։

Լիդիանի երկարատև հովանավոր ՎԶԵԲ-ն իր կայքում  գրում է. «2019-ին Լիդիան Ինթերնեշընլըն անվճարունակ է դարձել և իր վարկատուներից պաշտպանություն է հայցել Կանադայում, ինչը հնարավորություն է տվել ընկերությանը վերակազմավորել իր բիզնեսն ու ֆինանսական գործերը։ Սնանկության գործընթացների շրջանակում ընդունվել է կորպորատիվ վերակազմավորման պլան, որի արդյունքում ընկերության ակտիվների նկատմամբ վերահսկողությունն ու սեփականատիրությունն անցնում է Լիդիան Կանադային, Լիդիան ՄԹ-ին և Լիդիան Արմենիային պարտք տված երեք խոշորագույն պարտատուներին, իսկ Լիդիան Ինթերնեշնլը պետք է փակվի Ջերսիում իրավասու դատարանի գործընթացներին համապատասխան։ 2020թ. հուլիսի դրությամբ Ամուլսարի ոսկու հանքի սեփականատեր է Լիդիան Վենչըրս Կանադան, որի բաժնետեր ՎԶԵԲ-ը չի հանդիսանում։ Ներկա դրությամբ ՎԶԵԲ-ը բաժնեմաս ունի միայն Ջերսիում գրանցված Լիդիան Ինթերնեշընըլում, որն այլևս որևէ գույքի չի տիրապետում։ Պարտատերերը դիմելու են Ջերսիի դատարան ընկերության լուծարման համար։

Բանկը Լիդիան Ինթերնեշնլի բաժնետիրական կապիտալն ավելացնելու նպատակով ընկերությունում ներդրել է 11.4 միլիոն կանադական դոլար՝ գնելով արժետոմսեր։ Այս գումարներն օգտագործվել են Բնապահպանական ու սոցիալական ազդեցությունը մեղմացնելու նպատակով։ ՎԶԵԲ-ը ներդրում չի կատարել Լիդիան Վենչըրսում և դրա նկատմամբ ֆինանսական հետաքրքրություն չունի»։

Կարելի է փաստել, որ ներկա դրությամբ Ամուլսարի ծրագրից դուրս են եկել բոլոր հիմնական ներդրողները, և մասնավորապես՝ ՎԶԵԲ-ն ու ՄՖԿ-ն, որոնք Լիդիանի քաղաքական հենարանն էին և որոնց հեղինակությանն ու «բարձր չափանիշներին» հղում էր անում ընկերությունը։ Ջերսիում ընթացող լուծարման գործընթացում ներգրավված են ծանր տեխնիկա տրամադրող երկու խոշոր պարտատերեր՝ Caterpillar Financial Services Uk-ը և արտահանումների խթանման շվեդական SEK հիմնադրամը։ Լիդիանի սեփականատերերն այժմ Orion Resource Partners, Osisko Mining and Resource Capital Fund ներդրումային ֆոնդերն են։ Փաստացի գոյություն չունի նաև Լիդիան Ինթերնեշնլ ընկերությունը, որը Հայաստանին սպառնում էր միջազգային արբիտրաժով։

Հայկական բնապահպանական ճակատի գնահատականով՝ տեղացիների աննկուն պայքարն ու ՎԶԵԲ-ին գրված բազմաթիվ բողոքի նամակները, ինչպես նաև 2014, 2017 և 2020 թվականներին Ջերմուկ համայնքի բնակիչների և բնապահպանական կազմակերպությունների անունից ՎԶԵԲ-ի Ծրագրերի հաշվետվողականության անկախ մեխանիզմին հասցեագրված գանգատարկումը հասան իրենց նպատակին։ Թեև 2014թ․ բողոքը մերժվել էր, իսկ 2017-ինը բանկն ընդհանրապես հրաժարվել էր դիտարկել, 2020-ին ներկայացված բողոքին ընթացք է տրվել, և հուսով ենք, որ ՎԶԵԲ-ը կկարողանա պատասխան տալ այս տարիների ընթացքում բնապահպանական ու սոցիալական այսաստիճան բացասական ազդեցություն ունեցող ծրագրին աջակցելու համար։

Ամուլսարի ծրագրից հրաժարվելու վրա կարևոր ազդեցություն ունեցավ նաև ֆինանսավորող շուրջ մեկ տասնյակ հաստատություններին հասցեագրված առցանց հանրագիրը, որը բացվել է 2016թ․ և մինչ օրս հավաքել 27000 ստորագրություն։ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու պահանջով հանրագրին միացել էին ոչ միայն Հայաստանի բնակիչներն ու արտերկրի հայերը, այլև Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորող բանկերի և ընկերությունների հիմնադրման երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և այլ պետությունների բազմաթիվ քաղաքացիներ։ Այս հաղթանակում կարևոր դեր ունեցավ նաև միջազգային համերաշխությունն Ամուլսարի պայքարին՝ տասնյակ լրագրողներ, կազմակերպություններ ու բազմաթիվ անհատներ նպաստեցին խնդրի բարձրաձայնմանը միջազգային լրատվամիջոցներում, իրենց պետական օղակներում, քաղաքների փողոցներում։

Ամուլսարում հանք բացելով շահագրգռված անձանց ու ձեռնարկություններին, ներառյալ սփյուռքի դրամատերերին, Ջերմուկից ու Երևանից բազմիցս կոչեր են հասցեագրվել, որպեսզի նրանք չվատնեն իրենց դրամը՝ ներդնելով այն Լիդիանում։ Ստացվում է, որ բազմաթիվ արժետոմսեր փոշիացել են անհեռանկար այս ծրագրին հավատալու պատճառով։

Այս փուլում վերջնական հաղթանակի համար ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ուժը կորցրած ճանաչի 2016թ-ին Հայաստանի նախկին կոռումպացված կառավարության կողմից Ամուլսարի ՇՄԱԳ-ին տված բնապահպանական դրական եզրակացությունը։

Հայկական բնապահպանական ճակատ
կամավորական քաղաքացիական նախաձեռնություն

]]>
http://www.armecofront.net/lrahos/ebrd-no-longer-interested-in-lydian/feed/ 0