News

Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը

Լրատվամիջոցների կարևորագույն առաքելություններից է հանրությանը հուզող խնդիրների անկախ և բազմակողմանի լուսաբանումը։ Ինչպե՞ս են պահպանել այս սկզբունքը հայկական լրատվամիջոցները, երբ հարցը վերաբերել է Ամուլսարին և Լիդիանին։ Պաստառում ներկայացված են մի շարք լրատվամիջոցներ, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում այս խնդրի առնչությամբ հրապարակել են բացառապես հանքարդյունաբերողի շահերը կամ տեսակետները ներկայացնող հոդվածներ, վերլուծություններ և տեսանյութեր։

ԶԼՄ-ներ

Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը մտնել նշված ԶԼՄ-ների կայքերն ու «փնտրել» բաժնում գրել «Ամուլսար», «Լիդիան» կամ «Գեոթիմ» բանալի բառերը։ Կգտնեք հարյուրավոր նյութեր, սակայն գրեթե չեք հանդիպի Ամուլսարում հանքի հնարավոր շահագործման վտանգների մասին հրապարակված որևէ տեսանյութի, հոդվածի կամ հարցազրույցի։ Իսկ թե ինչո՞ւ է հենց այսպես ստացվել, և ի՞նչ կապ ունի Լիդիանը դրա հետ՝ կարելի է միայն ենթադրել։ Այնուամենայնիվ, փաստեր կան նաև այն մասին, որ, օրինակ, լրատվամիջոցի ներկայացուցիչը միաժամանակ հանդիսանում է նաև Լիդիանի հանրային կապերի բաժնի աշխատակից՝ ինչը շահերի բախում է:

Օֆշորային Լիդիանի (նախկինում Գեոթիմ) փիարով զբաղվող և Ամուլսարում ոսկու հանքի շահագործման խնդրահարույց ծրագիրն անդադար գովերգող բոլոր լրատվամիջոցները հավասարապես պատասխանատու են դրա բացասական հետևանքների համար։

Կոչ ենք անում քաղաքացիներին տարբեր եղանակներով դիրքորոշում ցուցաբերել այս լրատվամիջոցների նկատմամբ. օրինակ՝ արտահայտել դա սոցիալական ցանցերում, կարծիքներ գրել վերոնշյալ ԶԼՄ-ների պաշտոնական կայքերում և էջերում համապատասխան հոդվածների տակ, հրաժարվել ընթերցել և տարածել նրանց նյութերը, տարբեր եղանակներով ցածրացնել վարկանիշը, հրաժարվել գովազդներ տեղադրել այդ լրատվամիջոցներում, հետաքննել նրա կապերը հանքարդյունաբերողների հետ և այլն։

Այդ ԶԼՄ-ների կայքերի հղումները․ Մեդիամաքս, Երկիր Մեդիա, ԳԱԼԱ, Արմենպրես, Ամերիկայի Ձայն, 168 ժամ, Արմենիա հեռուստաընկերություն, Հանրային հեռուստաընկերություն, Yerevan.Today, Արմինֆո, Analitik.am։

In English

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ՝ armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , ,